ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ՆԱ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Արխիվ 12-16ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ՆԱ ԿԱՊ ՉՈՒՆԻ
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Շահութահարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մաիսն նախագիծն արդեն մի քանի օր է ինչ արժանանում է թեժ քննարկումների՝ խորհրդարանում: Հիմնական զկուցող Վարդան Այվազյանին պարբերաբար ընդհատում էր Հրանտ Բագրատյանը, փորձելով իր տնտեսագիտական «հմուտ» գիտելիքները բանեցնել, սակայն տեղից բղավելով ասաց, որ սա տնտեսագիտություն է, եւ որի հետ ինքը՝ Բագրատյանը, կապ չուի:
Ի պատասխան Վարդան Այվազյանը ասաց. «Դուք էլ ժամանակին HSBC բանկին արտոնություն տվեցիք, պարոն Բագրատյան, եթե չեք հասկանում շահութահարկի տարբերությունը, ցավում եմ: Խոսքը վերաբերում է աշխատուժի գրանցմանը: Դուք, որ խոսում եք, ես ձեզ չեմ խանգարում»,- հակադարձեց Այվազյանը:
«Մենք տվել էինք շատ փոքր արտոնություն, ազատել ենք եկամտահարկից եւ շատ կարճ ժամկետով՝ 10 տարով»,- տեղից արդարացավ Բագրատյանը:
Իսկապես, սա շատ փոքր արտոնություն է եւ շատ կարճ ժամանակ: Հավանաբար Բագրատյանը իսկապես, որեւէ կապ չունի տնտեսագիտության հետ: Շատ ափսոս, եթե կապ ունենար, գուցե, երբ նա վարչապետ էր մեր կյանքն այդքան դառը չէր լինի, իսկ մեր տնտեսությունն էլ այդքան աղետաբեր: Ի դեպ, Բագրատյանը շատ է սիրում խոսել տնտեսագիտությունից, երեկ էլ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին փորձում էր իր տնտեսագիտական ունակությունները ցուցադրել ասելով, կամ Հ. նաղդալյանը պետք է փոխվի, կամ տնտեսագիտությունը: Այսօր համոզվելով, որ Նաղդալյանը չի փոխվել, Բագրատյանը որոշեց հրաժարվել տնտեսագիտությունից:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

