ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՊԱՐՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ, ԴՈՒՔ ԹՈՓԱԼ ԵՔ ՈՉ ՄԻԱՅՆ ՈՏՔԻՑ, ԱՅԼԵՎ ԱԿԱՆՋԻՑ»
Արխիվ 12-16ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՊԱՐՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ, ԴՈՒՔ
ԹՈՓԱԼ ԵՔ ՈՉ ՄԻԱՅՆ ՈՏՔԻՑ, ԱՅԼԵՎ ԱԿԱՆՋԻՑ»
Այսօր շահութահարկի մասին օրենքում փոփոխութուններ անելու օրինագիծը քննարկելիս ԱԺ-ում լեզվակռիվ եղավ Վարդան Այվազյանի, Հեղինե Բիշարյանի ու Հրանտ Բագրատյանի միջեւ: Խնդրի վերաբերյալ փորձեց վարման կարգով խոսել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, սակայն նրան հերթ չհասավ:
Հավանաբար, դա դուր չեկավ ՀԱԿ խմբակցության ղեկավարին, ով ցածրաձայն բամբասեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ետեւից: Գալուստ Սահակյանին էլ նկատելով այն արձագանքեց. «Պարոն Զուրաբյան, դուք ոչ միայն ոտքից եք թոփալ, այլեւ ականջից: Որտեղ ինչ խոսում եք, ես լսում եմ, եւ բոլոր տեղերում ապտակը ստանում եք»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

