ՀՀ վարչապետ. «ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԴԵՂԵՐԻ ՆԵՐԿՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔՆԵՐ ԿԱՆ»
Արխիվ 12-16ՀՀ վարչապետ. «ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԴԵՂԵՐԻ ՆԵՐԿՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔՆԵՐ ԿԱՆ»
«Ոչ միայն ԵՏՄ երկրներից, այլեւ երրորդ երկրներից դեղերի ներկման հետ կապված լուրջ անելիքներ կան: Ընդհանրապես լուրջ դժգոհություն ու մտահոգություն կա այս հարցում: Եվ ես հանձնարարել եմ Առողջապահության նախարարին ու բոլոր պատկան մարմիններին միասնական որոշում կայացնել, քննարկել ու այս հարցին լուծում տալ», - այսօր կառավարության նիստին նշեց ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ` անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ներկայացրած որոշման նախագծին, ըստ որի, թույլատրվում է ԵՏՄ անդամ երկրներից Հայաստան ներմուծվող դեղերի շրջանառությունը եւ դրանց իրացումը հանրապետությունում: Ըստ վարչապետի. «Սա մեզ համար պետք է լինի գերակա խնդիր ու որքան հնարավոր է շուտ պետք է սրան լուծում տալ, որովհետեւ հասարակության մոտ իսկապես կա մտահոգություն»: Ի պատասխան Ա. Մուրադյանը վստահեցրեց, որ այդ դեղերը պետք է համապատասխանեն ՀՀ ԱՆ-ից տրվող հավաստագրերի, ինչից հետո միայն դրանք կդրոշմավորվեն ու կիրացվեն ՀՀ-ում, ինչպես նաեւ վերանայվելու են ներմուծվող ու արտահանվող դեղերի ցուցակները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

