ՎՐԱՍՏԱՆԸ ԼՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌԱՋ Է ԿԱՆԳՆԱԾ. ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արխիվ 12-16

ՎՐԱՍՏԱՆԸ ԼՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌԱՋ Է ԿԱՆԳՆԱԾ. ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Վրաստանի խորհրդարանում հնարավոր է արտահերթ նիստ տեղի ունենա, որը կհրավիրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ ընդդիմության՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պահանջով, գրում է Независимая газета-ն:

Նախագահին կոչ անելով օգտվել սահմանադրական իրավունքից՝ «ազգայնականները» ցանկություն են հայտնել, որ նիստին մասնակցի վարչապետն ու իր կառավարությունը՝ դա բացատրելով լարիի անկման և մասշտաբային ճգնաժամի սկսման պատճառներով:

Վրաստանի հանրության շրջանում այժմ ավելի հաճախ են խոսում արտահերթ խորհրդարանական ընտրության անցկացման մասին. «Վրացական երազանքը» կորցնում է երկիրը ղեկավարելու ունակությունը:

Վրաստանում իրավիճակն իրոք վատացել է: Ազգային արժույթը՝ լարին՝ արժեզրկվում է, գներն աճում են, և առանց այն էլ ոչ հարուստ բնակչությունն աղքատանում է, գրում է թերթը։

Այդ ամենը տեղի է ունենում՝ չնայած կառավարության հայտարարություններին, թե իրավիճակը վերահսկողության տակ է, և աղետալի ոչինչ տեղի չի ունենում:

Տեղական թերթերը հրապարակում են հասարակության հայտնի անձանց բաց նամակները՝  ուղղված երկրի ոչ պաշտոնական առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին՝ պահանջելով հիշել նախընտրական խոստումներն ու, ի վերջո, սկսել կատարել դրանք:

Իշխող «Վրացական երազանքի» գործունեությունը երկրում ավելի հաճախ բնութագրվում է որպես անգործություն:

Եվ ավելի հաճախ են մարդիկ հարցնում, թե ի՞նչն է Իվանիշվիլիին խանգարում կառավարությունում աշխատանքի հրավիրել որակավորված օտարերկրյա մասնագետների:

Ստեղծված իրավիճակից փորձում է օգտվել «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը: Նախագահին ուղղված կոչում նրանք նշել են, որ «երկրում բարդ տնտեսական վիճակ է ստեղծվել… Ցավոք, ճգնաժամը խոսում է կառավարության ոչ կոմպետենտության, անկարողության մասին, և արդյունք է վերջին երկու տարիների ապարդյուն քաղաքականության»:

Բիձինա Իվանիշվիլիի նախկին խորհրդական, հայտնի փորձագետ Գիա Խուխաշվիլին ենթադրում է, որ իրավիճակը շարունակելու է վատանալ: «Վրաստանը կախում ունի ներմուծումից, և լարիի փոխարժեքի անկումը բացասաբար է ազդելու ընկերությունների վրա՝ ստիպելով նրանց բարձրացնել գները»,- ասել է նա:

 


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում