ԵՎՍ ՄԵԿ ԳՈՐԾԱՐԱՐ ԱՆՀԱՅՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԼՔԵՑ ԲՀԿ-Ը

Արխիվ 12-16

ԵՎՍ ՄԵԿ ԳՈՐԾԱՐԱՐ ԱՆՀԱՅՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԼՔԵՑ ԲՀԿ-Ը

 

ԱԺ-ը շարունակում է իր աշխատանքները: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ Մուշեղ Պետոյանը դադարեցրել է իր անդամակցությունը  ԲՀԿ խմբակցությանը: Հայտարարութունից հետո մի շարք պատգամավորներ տեղից նստած ցանկանում էին մտաբերել, թե ով է այդ պատգամավորը, սակայն նրանց դեմքի արտահայտությունից մի բան պարզ էր, որ այդպես էլ տեղը չբերեցին Մ. Պետոյանին: Սա ի դեպ առաջին նախադեպը չէր, որ անգամ պատգամավորի անուն ազգանունը ոչինչ չի ասում շատերին, դրա համար կարելի է առաջարկել ԱԺ տարածում կառուցել անհայտ պատգամավորների հուշատեղի:

Իսկ չգիշողների համար ասենք, որ Մուշեղ Պետոյանը 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 36 ընտրատարածքից:

Հիշեցնենք, որ վերոնշյալ գործարար պատգամավորի մասին, Արթիկում խոսակցություններ էին տարածվել այն մասին, որ իրենց պատգամավորը` մեծամասնական ընտրակարգով ընտրված Մուշեղ Պետոյանը, հայոց խորհրդարանում պատգամավոր լինելուն զուգահեռ, բիզնես է անում նաեւ Անապայում: Ըստ արթիկցիների, նրա մի ոտքը Հայաստանում է, մյուսը` Անապայում, նույնիսկ այս քաղաքի բնակիչների ասելով, նա մի պահ ընտանիքով տեղափոխվել էր Անապա: Ավելին նա նաեւ լրագրողների հետ զրույցում ասել է, որ այո նրանք ունեն բիզնես, բայց Ռուսաստանում, սակայն նշել է, որ բիզնեսով զբաղվում է իր հայրը:

Ըստ որոշ լրատվամիջոցների պարոն Պետոյանի ընտանիքը 2013 թվականին ցանկացել է վաճառել իր բիզնեսը` քարհանքները, գազալցակայանները` այն տեղափոխելով Ռուսաստան: Սակայն այս տեղեկատվությունը պատգամավորը հերքել է ասելով, որ չեն պատրաստվում վաճառել եւ որ հայրենիքում իրենց շատ լավ են զգում. «Մեր բիզնեսները բոլորն էլ եկամտաբեր են, օրինակ` գազալցակայանը աշխատում է իտալական սարքավորումներով, առանց վառելիքի կորստի, եկամտաբեր է, նմանապես ուրիշները իրենց քարհանքներն են փակում, իսկ մերը սկսել է լավ հումք տալ, մենք բողոքելու տեղ չունենք: Եթե էդ բիզնեսները փակենք, ես ո՞նց օգնեմ ասենք Երեւանում սովորող արթիկցի ու մարալիկցի ուսանողներին, տրանսպորտը նրանց համար անվճար է, մոտ 50-60 ուսանողի ամենշաբաթյա ճանապարհածախսը` 3000 դրամ ես եմ տալիս, ամսական կտրվածքով 15-20 հազար դրամ գոնե նրանց ընտանքիները շահում են»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում