ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՌՈՒՑԻԿՆԵՐ ԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՌՈՒՑԻԿՆԵՐ ԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ
Այսօր առավոտյան Արաբկիր համայնքի մի շարք մթերային խանութների ներսում, անհայտ անձինք, խանութ մտնող դուրս եկողներին թռուցիկներ էին բաժանում, որտեղ նշված էր ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կոչերի մասին: Դա բերեց քաղաքացիների վրդովմունքի, որոնք թռուցիկներ բաժանողներին թուրք անվանեցին եւ ասացին, որ թույլ չեն տա պղծել ցեղասպանության տարելիցը: Մեկնաբանելով իրավիճակը մի պապիկ մեզ ասաց. <Այս ամենը Թուրքիայի գործակալների կազմակերպած սադրանքն է: Նրանք տարածում են այնպիսի լուրեր, թե իբր ապրիլի 24-ին անկարգություններ են լինելու, որպեսզի մարդիկ խուսափեն այդպիսի անախորժություններից, վախենան եւ ապրիլի 24-ին քիչ մարդ գնա Ծիծեռնակաբերդ, որից ամենաշատը կուրախանան թուրքերտ ու կասեն, տեսեք անգամ հայերը իրենց նահատակներին չեն հիշում: Մեկա մենք գնալու ենք եւ, եթե մեկը փորձի այդ օրը համը հանել իմ այս կոպալով կտամ գլխին>.- ասաց զայրացած պապիկը թափահարելով ձեռնափայտը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

