«ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԱՎԵԼԻ ԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՀԵՌԱԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ»

Արխիվ 12-16

«ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԱՎԵԼԻ ԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՀԵՌԱԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ»

 

Օրերս «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրը ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ ԾԱՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ էր, ով պատասխանեց  զանգահարող տասնյակ քաղաքացիների ու ֆեյսբուքյան օգտատերերի հուզող հարցերին: Ամենակարեւորն այն էր, որ անպատասխան ոչ ոք չմնաց, իսկ հնչած տասնյակից ավելի հարցերը վերաբերում էին առողջապահության նախարարության նոր ծրագրերին, ներդրած նոր համակարգերին, պետական պատվերի շրջանակում բուժօգնության իրականացմանը, առողջապահական սոցփաթեթներին, պատվաստումներին եւ, իհարկե, վերջերս մեծ հնչեղություն ստացած մի քանի դեպքերին: Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.


«ԵԹԵ ԴԻՄԵՆ ՄԵԶ, ՄԵՆՔ ԵՐԲԵՎԷ ՉԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԻ ՆՐԱՆՑ ՕԳՆԵԼ»


- Տիկին Վարդանյան, ի՞նչ կասեք անվճար ծննդօգնության ծրագրի մասին: Սպասվո՞ւմ են փոփոխություններ 2015 թ.-ի ընթացքում: (ԱՆՆԱ ՄԻՐԱԲՅԱՆ, ք. Հրազդան)

- Անվճար ծննդօգնության ծրագիրը համարվում է առողջապահական համակարգում կարեւոր ծրագրերից մեկը: 2015 թվականին այս պահի դրությամբ որեւէ փոփոխություն ծննդօգնության ոլորտում չի սպասվում: Ընդամենը հետեւելու ենք, որպեսզի պատշաճ ձեւով այն իրականացվի:

- Ինչո՞ւ առողջապահության նախարարությունն իր պատասխանատվության ներքո չի վերցնում արտասահմանյան բուժման գնացող հիվանդներին ճիշտ ուղորդման հարցը: Չեմ ասում գումարային աջակցության մասին, բայց գոնե հետեւի, որ մարդիկ չխաբվեն այս կամ այն արտասահմանյան հիվանդանոցներին գումար փոխանցելու հարցում, ինչպես մեր դեպքում, երբ փոքրիկիս վիրահատության համար նախապես գումար ենք փոխանցել ու հիմա ոչ մի կերպ չենք կարողանում հետ ստանալ: Նշեմ, որ մենք չկարողացանք փոքրիկիս վիրահատությունն անել, որովհետեւ Ֆրանսիայի դեսպանատունը թույլ չտվեց ու ստիպված ենք գումարը հետ պահանջել: (ՌՈՄԱ ԶԱՔԻՅԱՆ, ք. Երեւան)

- Ինչ վերաբերում է արտերկրում բուժում իրականացնելուն, առողջապահության նախարարությունը ԱՊՀ երկրների մասով ոչ միայն կարող է աջակցել, այլ ճանապարհածախսն էլ փոխհատուցել` գնալն ու վերադառնալը: Իհարկե, այն դեպքում, եթե տվյալ հիվանդության կամ բուժման մեթոդի հետ կապված մեր առողջապահության նախարարի կողմից հաստատված հրամանով գլխավոր մասնագետը մասնագիտական եզրակացություն տա, որ տվյալ անձը, որը  ներառված է հատուկ խմբերի մեջ (հաշմանդամ, սոցանապահով եւ այլն), ՀՀ-ում չի կարող բուժվել: Այսինքն` այդ բուժման եղանակը, այդ մեթոդը ՀՀ-ում չի կիրառվում: Սա ԱՊՀ երկրների սահմանում, իսկ ինչ վերաբերում է արդեն տվյալ դեպքում Ֆրանսիային, նախ նշեմ` մեր ամենաբարձր օրենքով` սահմանադրությամբ է սահմանվում, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալ իր բուժօգնությունը այն բժշկական հաստատությունում, այն բժշկի մոտ, որտեղ նա ցանկանում է: Հետեւաբար, այստեղ մարդու իրավունքների խնդիր է, մենք որեւէ կերպ պարտադրաբար մարդուն ուղղություն տալ, թե այս կլինիկայում պետք է բուժվես, նման իրավունք ու միտում չունենք: Բայց ընդունում եմ այն խնդիրը, որ պետք է վերցնի առողջապահության նախարարությունն իր ղեկավար դերը մարդկանց ուղղություն, խորհրդատվություն տալու եւ օգնելու հարցում: Եվ դրա համար մենք սկսում ենք հեռաբժշկության ներդրումը Հայաստանում, դա կլինի ներքին ցանցը, որից հետո հեռաբժշկական նույնիսկ խորհրդատվություն կապահովենք արտերկրի առաջավոր կլինիկաների հետ, այդ թվում` Ֆրանսիայի: Իհարկե, առողջապահության նախարարություն բազմաթիվ դիմումներ են լինում տարբեր խնդիրներով, երբեմն լինում են իրավիճակներ, որ ընդամենը ցանկություն է արտերկրում բուժվելը, այնինչ այդ հիվանդությունը կարող է բուժվել ՀՀ-ում: Այդ դեպքում մենք ուղղություն ենք տալիս առաջինը մեր հայրենական առողջապահական համակարգում բժշկական օգնություն ստանալ: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ դեպքերին, եղել է նաեւ, որ մարդիկ դիմել են եւ մենք` մեր արտաքին կապերի բաժնի աջակցությամբ, կարողացել ենք կոնտակտներ կազմել արտերկրի կլինիկաներում: Այնպես որ, եթե դիմեն մեզ, մենք երբեւէ չենք հրաժարվի նրանց օգնել: Իսկ մոտ ապագայում մենք կունենանք ավելի կարգավորված հեռաբժշկության մեխանիզմներ եւ այդ ժամանակ ոչ միայն ուղղություն կկարողանանք տալ, այլեւ կկազմակերպենք անհրաժեշտ խորհրդատվությունը:


«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄԸ 10 ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՎԱՐՏՎԱԾ Է»


- 2014 թվականին մեկնարկեց առողջապահական համակարգի քարտեզագրման գործընթացը, ուզում էի իմանալ, թե ի՞նչ փուլում է այն գտնվում, ու ի՞նչ հեռանկարներ եք տեսնում: (ԿԱՐԱՊԵՏ , ք. Երեւան)

- Առողջապահական համակարգի քարտեզագրումը 10 մարզերում ավարտված է, եւ յուրաքանչյուր մարզի ներկայացված են իրենց քարտեզագրման վերջնական արդյունքները: Դրանք արդեն հրապարակվել են մեր կայքում: Դա բավականին ծավալուն փաստաթուղթ է, եւ լուրջ աշխատանք է այդտեղ կատարվել: Վեր են հանվել բոլոր առողջապահական խնդիրները, յուրաքանչյուր առողջապահական կազմակերպության աշխատանքային գործունեությունը, ծավալները, նաեւ այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են տվյալ մարզի եւ բժշկական կազմակերպության առջեւ: Այժմ աշխատում ենք Երեւան քաղաքի քարտեզագրման վրա, աշխատանքները կարելի է ասել մինչեւ մեկ-մեկուկես ամիս հետո կվերջանան: Քարտեզագրմամբ մենք գնահատեցինք մեր առողջապահական համակարգը, թե ինչ ունենք եւ ինչ խնդիրներ ունենք: Այս քարտեզագրումն իրենից ներկայացնում է, այսպես կոչված, սեղանի ամենօրյա աշխատանքային գիրք: Ինչ վերաբերում է հեռանկարներին, սրանով ավելի նպատակային են լինելու այն ծրագրերը, որոնք իրագործվելու են մարզում, Երեւան քաղաքում տվյալ առողջապահական ոլորտում, որպեսզի հետագայում մենք չկանգնենք այնպիսի իրավիճակի առաջ , որ ինչ-որ տեղ ավելցուկ է եղել ներդրումների: Մանավանդ 2000 թվականից հետո առողջապահական մի շարք ծրագրեր ենք իրականացրել Համաշխարհային բանկի եւ այլ կազմակերպությունների մասնակցությամբ, եւ այսօր ժամանակն է, օրվա խնդիրն էր, որ գնահատվեր այն, ինչ ունենք: Եվ այդ գույքագրումը, քարտեզագրումը բերելու է  հետագա ավելի նպատակային ծրագրերի իրագործմանը:


«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՍՈՑՓԱԹԵԹԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՈՐԵՎԷ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ՉԵՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ»


- Այս տարի որքան հասկացա ինչ-որ փոփոխություններ են եղել սոցփաթեթների հետ կապված: Ես տարիներ շարունակ իմ առողջապահական սոցփաթեթից չեմ օգտվել, հետաքրքիր է` դա կուտակվո՞ւմ է, թե՞ ոչ այս տարվա փոփոխությամբ: (ԱՐՄԻՆԵ, ք. Երեւան)

- Առողջապահական սոցփաթեթից օգտվելու որեւէ սահմանափակում չեք ունենալու, այսինքն` ապահովագրությունը ենթադրում է հետեւյալ ծառայության ձեւը. ապահովագրվում են շատ քանակով մարդիկ, ու բոլորն ամեն տարի չեն օգտվում, ինչ-որ X ժամանակ հետո կարող է անհրաժեշտություն ունենան եւ բժշկական ծառայությունից օգտվեն: Այնպես որ, Ձեզ որեւէ ֆինանսական սահմանափակում չի լինելու: Անհասկանալի է ինձ համար, թե ինչից եք անհանգստանում:

- Ասում են` եթե չես օգտվում, փչվում է գումարը…

-Երեւի Ձեզ ներկայացրել են ոչ առողջապահականի մասին, այլ այն ինչ վերաբերում է հանգստին: Յուրքանաչյուր տարի Դուք սոցփաթեթի այն բժշկական օգնության ծառայության տեսաակները, որոնք ներգրաված են սոցփաթեթում, իրավունք ունեք օգտվելու: ինչ վերաբերում է փոփոխություններին, մի՛ անհանգստացեք, առողջապահականի մասով որեւէ խնդիր չկա, որ Ձեր գումարը պակասի կամ կորչի: Ընդամենն այս տարի փոխվել է այն, որ մտել է առողջության առաջնային պահպանման համար նախազննություն գաղափարը: Տվյալ դեպքում, Դուք Ձեր պոլիկլինիկայում պետք է որոշ քանակի լաբորատոր գործիքային եւ խորհրդատվություն անցնեք եւ ակտիվացնեք Ձեր սոցփաթեթը: Դրա համար մենք Ձեզ տվել ենք մեկ տարի ժամանակ, որպեսզի ավելորդ խնդիրներ չառաջանան:

- Ի՞նչ է այդ նախազննությունն իր մեջ ներառում:

- Դա իր մեջ ներառում է նեղ մասնագիտական խորհրդատվություններ բժշկի, նաեւ մի շարք անալիզներ (արյան, մեզի, խոլեստերինի), ինչպես նաեւ էլեկտրասրտագրություն, էխոգրաֆիա, կրծքագեղձի, որովայնի, վահանաձեւ գեղձի ստուգումներ: Եվ այդ բոլորն անցնելուց հետո Դուք ստանալու եք տեղեկանք, իհարկե, առայժմ տեղեկանք մինչեւ էլեկտրոնային բժշկությունը ներդրվի: Այդ դեպքում տեղեկանքի հիման վրա ձեր փաթեթը ակտիվանալու է, բայց Դուք մի ամբողջ տարի ժամանակ ունեք դրա համար: Մենք հրատապություն չենք առաջացնում, բայց պետք է Ձեր պոլիկլինիկայում անպայման այս նախազննությունն անցնեք: Սա ենթադրում է, որ ավելի վաղ շրջանում հիվանդությունները հայտնաբերվեն, որպեսզի առողջապահական ցուցանիշները ե՛ւ անձի համար, ե՛ւ առողջապահության համար լինեն ավելի բարվոք: Ի դեպ, քանի որ Դուք չեք օգտվել Ձեր առողջապահական սոցփաթեթից, ենթադրում եմ, որ շատ առողջ եք եւ ցանկանում եմ, որ երբեւէ առողջապահական համակարգից լուրջ օգնության կարիք չունենանք, այլ միայն լինեն պրոֆելակտիկ այցեր:,

-Եվս մեկ հարց. առողջապահական սոցփաթեթից կարո՞ղ են օգտվել ընտանիքի անդամները:

- Միայն զինծառայողների ընտանիքի անդամներն են 50 տոկոսի չափով օգտվում, մնացած դեպքերում պետությունը դեռեւս չի կարողանում ապահովագրական գործընթացն այդքան ընդլայնել, որպեսզի դրանից օգտվեն նաեւ ընտանիքի անդամները: Կարծում եմ` եթե ընդլայնվի այսս գործընթացը, գուցե շուտով հնարավոր կլինի խոսել այդ մասին:

- Ընդունելության օր ունի՞ առողջապահության նախարարը: (տիկին ՍՐԲՈՒՀԻ, ք. Երեւան)

- Իհարկե, առողջապահության նախարարն ունի ընդունելության օրեր, դա երեքշաբթի օրը ժամը 16:00-ն է, որն անփոխարինելի ժամ է:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- Շարունակությունը կարդացե՛ք այստեղ`

http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=24372%3A2012-04-04-19-07-00&catid=51%3Atema&Itemid=115

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում