Ըստ Լեւոն Զուրաբյանի` ընդդիմությունը մի քիչ թոփալ է "եռյակի" մասով, մի քիչ էլ լաչառ` Նիկոլի մասով:
ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ
ՀՌԱՀ-ից հայտնում են, որ "Կենտրոն" հեռուստաընկերության հետ մեկտեղ կենտրոնամետ Տիգրան Կարապետիչի վաճառվելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
% % % БАЛАНСИРОВКА
Օջախ ռեստորանային համալիրից հայտնում են, որ շշի Մելոն պատգամավորական մանդատի հետ որոշել է այնպես վարվել, որ ոչ շիշը վառվի, ոչ` մանդատը:
% % % ТРАНЗИТНЫЙ ВОКЗАЛ
Տրանսպորտի եւ կապի նախարարությունից հայտնում են` հետեւելով ԲՀԿ մտած եւ դուրս եկած գործարար պատգամավորներին` եզրահանգել են, որ ԲՀԿ-ն նրանց համար լոկ հանգրվանային կայարան էր:
ՀԱՄԱՐՅԱ ՌԵՔՎԻԵՄ (ԱԺ-ՈՒՄ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ԵՎ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԾԱԽՎԵԼՈՒ ՄԵԿ-ՄԵԿՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
"Ռեքվիեմ" սգո սրահից հայտնում են, որ Լեւոն Զուրաբյանի եւ Նիկոլ Փաշինյանի վեճին Ալիկ Արզումանյանի միանալուց հետո, ԱԺ նիստը վերածվեց ՀԱԿ-ի լրբության սիմֆոնիայի:
% % % ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
"Ժառանգություն" խմբակցությունից հայտնում են, որ Զարուհի Փոստանջյանի ապաքաղաքական կարմիր խնձորին հետեւելու է քաղաքական գլուխլվան:
% % % ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍԻ ԲԱՆԲԵՐԸ
ԼՏՊ-ի վերջին օրերի դրսեւորումները ցույց են տալիս, որ նա առաջնորդվում է "Ինձնից հետո թեկուզ ժառանգություն" կարգախոսով: