ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՆ ՈՒՆԻ ԿՈՆԿՐԵՏ ՆՊԱՏԱԿ` ԱՅԼԱՍԵՐԵԼ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՆ ՈՒՆԻ ԿՈՆԿՐԵՏ ՆՊԱՏԱԿ` ԱՅԼԱՍԵՐԵԼ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ


"Իրավունքը" բազմիցս անդրադարձել է Բրիտանական ֆիլմերի փառատոնին ու ընթերցողներին "աչքալուսանք" տվել, որ այս տարի եւս փառատոնը "փայլեց" համասեռամոլների մասին պատմող ֆիլմերով: Նախ` փետրվարի 14-ին փառատոնը մեկնարկեց համասեռամոլների մասին պատմող "Նմանակման խաղ" ֆիլմով, որն անձամբ ազդարարեց ՀՀ-ում Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը` հայտնելով, թե փառատոնի հիմնական թեման սերն է, եւ ներկայացվելու են 2014-ին նկարահանված բրիտանական լավագույն ֆիլմերը: Դեսպանն ասաց, որ ֆիլմերում սիրո թեման դիտարկվում է տարբեր դրսեւորումներով: Սակայն, ինչպես պարզվեց, ֆիլմերում ներկայացված սերը ոչ մի առնչություն չունի քրիստոնեական կամ նորմալ մարդկային սիրո հետ: Ու թեեւ փառատոնն անցկացվում էր Մեծ պահքի ժամանակաշրջանում, դեսպանի գովաբանած սերը հակաքրիստոնեական էր:
Իհարկե, վաղուց արդեն զարմանալի չէ Բրիտանական փառատոնի շրջանակներում նման բովանդակությամբ ֆիլմերը, բայց ողբերգականն այն է, որ համասեռամոլների մասին պատմող ֆիլմի ժամանակ "Մոսկվա" կինոթատրոնի մեծ դահլիճն այնքան լեցուն էր, որ նույնիսկ ճեմասրահում մարդիկ հրավիրատոմսերով չկարողացան ներս մտնել:
Իսկ փետրվարի 20-ին, երբ հայ ժողովուրդը նշում էր արցախյան զարթոնքի օրը, "Մոսկվա" կինոթատրոնում փառատոնի փակումն ազդարարվեց կրկին խայտառակ ֆիլմով: Բրիտանացիները ցուցադրեցին "Սերը ամեն ինչ է" ֆիլմը, որը, ըստ էության, քարոզում էր համասեռամոլների սերը եւ ավելին` ցուցադրում համասեռամոլների սեռական այլանդակությունները: Խմբագրություն զանգահարած ականատեսները պատմում էին, որ ստիպված են եղել փակել իրենց եւ երեխաների աչքերը ու արագ դուրս են եկել դահլիճից: Ի դեպ, ֆիլմի ազդագրերում որեւէ տեղ նշված չի եղել, որ այն նախատեսված է 18-ից բարձր տարիքի համար: Ըստ էության, Հայաստանում Բրիտանիայի դեսպանը, Բրիտանական խորհուրդը քարոզում են համասեռամոլություն` անվանելով դրանք բրիտանական լավագույն ֆիլմեր: Ինչպես մեզ ներկայացրեց բրիտանական մեր աղբյուրներից մեկը, ներկայացված ֆիլմերի մեծ մասը ոչ միայն լավագույնը չեն, այլ ընդհանրապես իրենց մոտ այդ ֆիլմերին ծանոթ չեն, կան շատ այլ արժանավոր բրիտանական ֆիլմեր, որոնք Հայաստան չեն բերվում:
Կարելի է ենթադրել, որ բրիտանական ֆիլմերի փառատոնն ունի շատ կոնկրետ նպատակ` այլասերել հայ հասարակությանը: Կարծում ենք, ի վերջո, այս հարցի շուրջ պետք է իրենց խոսքն ասեն Մշակույթի եւ ԱԳ նախարարությունները, Հայ առաքելական եկեղեցին, մտավորականությունը, Ազգային ժողովը:
Նշենք նաեւ, որ բազմամարդություն ապահովելու համար փառատոնի ֆիլմերի  ցուցադրություններն անվճար էին, որին ներկա են եղել նաեւ երեխաներ, ինչը խախտում է երեխայի իրավունքի մասին օրենքը: Մասնավորապես` այդ օրենքի 9-րդ կետում ասված է` "պետությունը ու նրա համապատասխան մարմինները իրականացնում են երեխայի պաշտպանություն` ցանկացած բռնությունից, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից, նրա իրավունքների եւ օրինական շահերի այլ ոտնահարումից": Իսկ նույն օրենքի 10-րդ հոդվածում գրված է. "Երեխայի հայացքները, համոզմունքները եւ կարծիքը ենթակա են նրա տարիքին եւ հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրությամբ": Նույն հոդվածը սահմանում է հատուկ ուշադրություն երեխայի բարոյական նկարագրի նկատմամբ:
Այնուամենայնիվ, ցավալի էր նաեւ այն փաստը, որ "Իրավունքի" հետ զրույցում "Մոսկվա" կինոթատրոնի մենեջերը հավելեց, որ "Նմանակման խաղ" ֆիլմը, բացի փառատոնի շրջանակներում ցուցադրելուց, նաեւ վարձույթով է ցուցադրվել կինոթատրոնում: Հատկանշական է, որ "Մոսկվա" կինոթատրոնի ֆիլմերի համար նախատեսված ցուցակում բոլոր ֆիլմերի մոտ նշված է, թե այն ինչ տարիքի հանդիսատեսի համար է նախատեսված, սակայն Բրիտանական ֆիլմերի փառատոնի համար այդ տարիքային շեմը բացակայում էր: Կինոթատրոնի մենեջեր Ռուզաննան դա բացատրեց այսպես.
- Քանի որ փառատոնի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերի մուտքն ազատ էր, մենք միայն տոմսարկղից բաժանում էինք կազմակերպիչների տված փառատոնի թռուցիկները: Իսկ ֆիլմերի տարիքային շեմը բացակայում էր, որովհետեւ կոնկրոտ կազմակերպիչները իրենք են տարիքային շեմը նշում, թե որ տարիքի համար է նախատեսված ֆիլմը, այս դեպքում իրենց կողմից ոչ մի նշում չի եղել, թե ֆիլմն ինչ տարիքային սահմանափակում ունի, այդ իսկ պատճառով չէինք կարող որեւէ տարիքային սահմանափակում նշել:
- Իսկ կինոթատրոնը տեղյակ չի՞ եղել, որ նման բովանդակությամբ ֆիլմեր է ցուցադրվել:
- Կինոթատրոնը փառատոների ժամանակ սովորաբար տրամադրում է միայն վարձակալությունը, մնացած բոլոր հարցերը լուծվում են փառատոնի կազմակերպիչների կողմից: Այսինքն` մենք հանդիսանում ենք միայն տարածք տրամադրող: Իհարկե, տեղյակ ենք, թե ինչ ֆիլմեր են լինում, բայց ամեն դեպքում, կազմակերպողն իրենք են եւ իրենք են ներկայացնում ֆիլմերի ցանկը: Բայց, օրինակ` բացման ֆիլմը` "Նմանակման խաղը", բացի փառատոնից, մեզ մոտ էլ ենք ցուցադրել:
- Այսինքն` այդ ֆիլմում որեւէ տարօրինակ բան չե՞ք տեսել:
- Ի՞նչ տարօրինակ բան պիտի լինի:
- Եթե ֆիլմը դիտել եք, ինձանից լավ կիմանաք:
- Ձեզ կոնկրետ հետաքրքրում է այն, որ ֆիլմի գլխավոր հերոսը համասեռամո՞լ է: Դե, կարծում եմ,  ամեն դեպքում, որեւէ տեսակի սահմանափակում մենք չունենք ու չեմ կարծում, որ դա ինչ-որ խնդիր է` ֆիլմը ցույց չտալու համար, մանավանդ որ, այն "Օսկարին" անվանակարգված ֆիլմ է: Մենք  կոնկրետ ֆիլմը չենք ցուցադրել` համասեռամոլներին նվիրված, իրենց մասին չէ այդ ֆիլմը, ուղղակի, այն հայտնի  է որպես օսկարակիր ֆիլմ, այդ իսկ պատճառով ցուցադրել ենք, բայց մեր ուղղվածությունը չի եղել այն, որ ֆիլմն ուրախացնի կոնկրետ նման շեղումներ ունեցող մարդկանց: Բացի այդ, ֆիլմի հիմնական գաղափարը հենց համասեռամոլ լինելը չէր:
- Ամեն դեպքում, փոքրիկ նյուանսներն էլ արդեն բավական են:
- Գիտեք, ցանկացած ֆիլմում էլ կարող են այդ փոքրիկ նյուանսները լինել, ու եթե մենք այդ ձեւով առաջ գնանք, ապա հնարավոր է, որ այստեղ ոչ մի տեսակի ֆիլմ չցուցադրենք:

Կույտը մշակեցին ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ եւ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում