«ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՆ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ»

Արխիվ 12-16

«ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՆ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ»


«Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն այս անգամ ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ ԾԱՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ էր: Հաշվի առնելով մեր հյուրի մասնագիտությունը, թերեւս պատահական չէր, որ տասնյակ մարդիկ զանգահարում էին իրենց անձնական խնդիրներով` ակնկալելով տիկին Վարդանյանի խորհրդատվությունը:

ԻՆՖԵԿՑԻՈՆ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ ԵՆ


- Ի՞նչ կասեք պատվաստումների մասին, դրանք կատարվո՞ւմ են անվճար հիմունքներով: (ՍՈՒՍԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ք. Երեւան)
-Հիվանդացության, մահացության ցուցանիշների մեջ ինֆեկցիոն հիվանդությունների տոկոսը վերջին 10 տարիներին կտրուկ նվազել է: Ավելին` հպարտությամբ ասում ենք, որ մեծ ինֆեկցիոն բռնկումներ չեն լինում:

Ամբուլատոր պոլիկլինիկական ցանցում, որտեղ տեղադրված են մեր իմունոկանխարգելիչ կաբինետները, եւ որտեղ դուք, ձեր երեխաները հաշվառված եք, պատվաստումները պետական պատվերով են իրականացվում: Այլ խնդիր է, որ դուք կարող եք դիմել մասնավոր կազմակերպություն, որտեղ պետք է վճարեք:
- Ի դեպ, որքանով տեղյակ ենք, զինակոչիկների պատվաստումների կարգը փոխվել է: Ինչո՞վ է պայմանավորված: («Իրավունք»)
-Այս տարի զորակոչիկները նույնպես իրենց պատվաստումները ստացան քաղաքացիական ժամանակահատվածում: Վերլուծությունը ցույց տվեց, որ հավաքակայանում պատվաստելն ու միանգամից ծառայության ուղարկելը խնդիրներ են առաջացնում: Ավելի ճիշտ է, որ զորակոչիկներն իրենց միկրոկլիմայում, այնտեղ, որտեղ ապրել են, նախապես փուլ առ փուլ ստանան այդ պատվաստումները եւ մնան հսկողության տակ: Այսօր արդեն առաջին արդյունքները կան, եւ մենք տեսնում ենք, որ ձմեռային զորակոչին պատվաստումային բարդություններ` որպես այդպիսին, չենք ունեցել:

«0-7 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ Է»

- Ի՞նչ կասեք 0-7 տարեկան երեխաներին անվճար բուժօգնություն տրամադրելու մասին: Ինչո՞ւ է մեր հիվանդանոցների բժշկական աշխատակազմը մոռանում այս օրենքը: (Աստղիկ Սուքիասյան, ք. Երեւան)
-Պետական պատվերի վերաբերյալ մայր փաստաթղթում ամրագրված են 24 խմբեր, եւ դրանցից մեկն էլ 0-7 տարեկան երեխաների անվճար բուժօգնության կազմակերպումն է` ե՛ւ առաջնային օղակում, ե՛ւ հիվանդանոցային: Եթե որեւէ տեղ, ինչպես տիկին Աստղիկն է ասում, մոռացել են կամ ինչ-որ այլ խնդիր է առաջացել, մենք պատրաստ ենք հարցը քննարկել եւ համապատասխան լուծում տալ: Այլ բան է, որ հնարավոր է սուր իրավիճակ չի եղել, ու ընդամենը հերթագրումների խնդիր կա, որը դժգոհություն է առաջացրել: Առողջապահության նախարարությունում հերթագրման սկզբունք է դրվել, որ եթե դեպքը շտապ, անհետաձգելի չէ, ապա հիվանդը կարող է հերթագրվել եւ համապատասխան  օրը գնալ ու իր բուժօգնությունը ստանալ: Գտնում եմ, որ մանկությունը պետք է ապահովագրված լինի մեր երկրում, քանի որ 0-7 տարեկան երեխան մեր ապագան է: Եվ դրա համար էլ մանկությունը, մայրությունը մեր առողջապահական նպատակային ծրագրում համար առաջին տեղում են:
- Մորաքույրս միայնակ թոշակառու է, «Փարոսից» է օգտվում: Նա  ունի աչքի կատարակտ, եւ վիրահատության կարիք կա: Կասե՞ք` ինչ-որ արտոնություն հասնո՞ւմ է նրան: (ՀՀ քաղաքացի)
-«Փարոսից» օգտվողների անապահովության շեմը որոշելու համար բալային համակարգ է գործում: Ձեր մորաքույրը 30 եւ ավել բալ ունենալու դեպքում պետական պատվերով իրավունք ունի կատարակտը բուժելու, բացառությամբ` ոսպնյակը: Այն Ձեր մորաքույրը պետք է ձեռք բերի, իսկ մենք փոխհատուցում ենք պետական պատվերի սահմաններում վիրահատության գինը: Այնպես որ, եթե նա 30 եւ ավել բալ ունի, ուրեմն` թող գնա իր տեղամասային պոկլիկլինիկան, որտեղ հաշվառված է եւ այնտեղից վերցնի պետական պատվերի ուղեգիր ու գնա համապատասխան կլինիկա: Նշեմ նաեւ, որ 36-ից ավելի բալ ունեցողների սիրտն էլ է անվճար վիրահատվում:  

ՀԵՌԱԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՍ
ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ


- Հայաստանում մոտ ապագայում ստեղծվելու է ռեֆերենս լաբորատորիա, որի շնորհիվ հնարավոր կլինի գնահատել երկրում գործող լաբորատորիաների որակն ու արված հետազոտությունների ճշգրտությունը: Ե՞րբ կիրականացվի այդ ծրագիրը: (ՆՈՅԵՄ ՍԱՐԳՍՅԱՆ, ք. Երեւան)
-Ռեֆերենս լաբորատորիայի էությունը  ընդհանուր առմամբ համակարգում ինդենտիֆիկացիա ապահովելն է եւ հնարավորինս արդյունավետ ու ճշգրիտ լաբորատոր հետազոտման արդյունքներ ունենալը: Հայաստանում այս պահին ռեֆերենս լաբորատորիա գործում է տուբերկուլյոզի, միկրոբիոլոգիական մասով: 2013 թվականից ունենք հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոն եւ այն ձեռնամուխ է եղել այս հանրային առողջապահական ռեֆերենս լաբորատորիայի ստեղծման ծավալուն աշխատանքի իրականացմանը: Օրինակ, ԱՄՆ-ում ռեֆերենս կլինիկական լաբորատորիայի ստեղծումը 8 տարի է տեւել, քանի որ այն փուլեր ունի. առաջին փուլում պետք է փաստաթղթային դաշտը կարգավորվի, ապա պետք է կրթություն ստանան համապատասխան մասնագետները, որից հետո պետք է սարքավորումներով հագեցած այդ լաբորատոր ցանցը ստեղծվի: Արդեն մեր աշխատանքային խմբերը փաստաթղթային փուլի վրա են աշխատում, որ բազա ստեղծվի, որից հետո անցնելու ենք կրթական բազային: Իսկ հանրային առողջապահական մասով երեւի առաջիկա մեկ-երկու տարում արդեն կունենանք իրագործվող լաբորատոր ցանց: Կարծում եմ` բուժման համար առաջին խնդիրը լաբորատոր գործիքային ճիշտ հետազոտություններ անցկացնելն է:
- Առողջապահության նախարարությունը, որքանով տեղյակ եմ, ծրագրել է հանրապետությունով մեկ ներդնել հեռաբժշկության մոդելը, որպեսզի կարողանան ապահովել մարզերի եւ Երեւանի բժիշկների կապը: Ի՞նչ առաջխաղացումներ եք տեսնում այստեղ: (ՆԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ, ք. Երեւան)
-Հեռաբժշկությունը շատ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության համար, մանավանդ այն տարածքների, որտեղ նեղ մասնագիտական խորհրդատվությունները շատ կարեւոր են: Մենք չենք կարողանում հեռավոր շրջանները ապահովել բոլոր անհրաժեշտ կադրերով եւ, իհարկե, հեռաբժշկությունը այս խնդիրը բավականին կլուծի: Առողջապահության արդիականացման ծրագրով բժշկական 7 կազմակերպություն վերանորոգվել են` հաշվի առնելով տարածքային, տեխնիկական հարցերը, որտեղ պետք է լինեն սենյակներ` հատուկ հեռաբժշկության իրականացման համար: Այս ծրագրի սկիզբը դրվեց 2014 թվականի հունիսի 24-ին, երբ ՀՀ եւ Հնդկաստանի կառավարությունների միջեւ կնքվեց համագործակցության հուշագիր` Հայաստանում հեռաբժշկության մոդելի ներդրման հետ կապված: Թեպետ դրանից ընդամենը 6-7 ամիս է անցել, բայց արդեն Հայաստանում է տեխնիկական աջակցությունը: Մենք ստացել ենք բոլոր համապատասխան տեխնիկական սարքավորումները, որոնք այս պահին արդեն Առողջապահության նախարարության տնօրինության տակ են: Առաջիկա մեկ-երկու ամսում սպասում ենք, որ Հնդկաստանից ժամանեն մասնագետներ, ու կսկսենք տեխնիկայի տեղադրումը` նախատեսված 10 մարզերի մարզային կենտրոններում եւ Երեւան քաղաքում, ապա կսկսենք թրեյնինգային աշխատանքները: Այս տարվա մեջ ակնկալվում է այս աշխատանքների մեջ մեծ առաջընթաց, մարզեր-Երեւան ցանցի ստեղծում, որի հիմնական շեշտադրումը լինելու է ավելի դժվար հասանելի, ավելի հեռավոր տարածքների վրա:
Նշեմ, որ նախատեսվում է նաեւ էլեկտրոնային առողջապահական ծրագրի ներդրումը սկսել, որը զուգահեռ է հեռաբժշկությանը: Այսինքն`  այն արդեն պիլոտային փուլում է, որից հետո որոշակի վերլուծություն կկատարվի, եւ կանցնենք ընդհանուր ներդրման:
- Քանի որ անդրադարձաք ծրագրերին, հետաքրքիր է, թե ինչ արդյունքներ եք գրանցել 2015թ. հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակում: («Իրավունք»)
-Ծրագիրը բավական հաջող է ընթանում, այս պահի դրությամբ 176 մարդ բժշկական օգնություն է ստացել. ստենտավորվել է ոչ դեղապատ ստենտով: 3 ամիս հետո վերջնական կամփոփենք ծրագիրը ու կտեսնենք, թե ինչպես ենք ընդլայնվում, որ բուժհաստատություններն ենք ներգրավում այս ծրագրի մեջ եւ ինչ խնդիրներ ունենք այս երեք ամսում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- Շարունակությունը կարդացե՛ք այստեղ`

http://www.iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=24382:p&catid=41:lurer&Itemid=57

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում