"ԲՀԿ-Ն ԱՌԱՅԺՄ ԿՄՆԱ"

Արխիվ 12-16

"ԲՀԿ-Ն ԱՌԱՅԺՄ ԿՄՆԱ"

Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցող վերջին խմորումները մի շարք անորոշություններ են առաջ բերել: Դրանցից հիմնականը, իհարկե, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակն է: ԲՀԿ-ն, մինչ այս, թեեւ իրեն այլընտրանք էր համարում, սակայն փաստ է, որ գտնվում էր ընդդիմության լիդերի կարգավիճակում: Հասկանալի է, այդ դերը նրան այլեւս չի վերապահվի: Բայց դրանով հանդերձ էլ, հաշվի առնելով անգամ այն փաստը, որ կուսակցության շարքերի նոսրացմանը զուգահեռ` ԲՀԿ-ն կորցնում է նաեւ իր պատգամավորներին, սակայն, էլի ամենավատատեսական սցենարներով այն մնում է խորհրդարանական թիվ 2 ուժը: Եվ այդ առումով, բնականաբար, ԲՀԿ-ի հետագա վիճակի թեման մնում է մեր ներքաղաքական առաջնային հարցերի թվում: Ի վերջո, "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը` որպես այդպիսին, կշարունակի՞ իր գործունեությունը, ի՞նչ տեսքով եւ կարգավիճակով, թե՞ առհասարակ կդադարի գոյություն ունենալ: Հարցին անդրադարձել են հայաստանյան մի քանի փորձագետներ:
Փորձագետ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑՅԱՆԸ նշեց, որ ԲՀԿ-ն առայժմ չի կազմալուծվի, կշարունակի իր գործունեությունը` որպես կուսակցություն: Իսկ թե ինչ լինի հետագայում, կախված է կուսակցության քայլերից. "Չեմ կարծում, որ կոպիտ միջամտությամբ այն կլուծարվի, առայժմ կուսակցությունը կմնա":
"Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ" կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՅՇԱՆԸ եւս այն մտքին է, որ ԲՀԿ-ն չի լուծարվի, սակայն չի էլ ունենալու այն դերակատարությունը, որը մինչ այս ուներ Հայաստանի քաղաքական կյանքում. "Այս կուսակցությունում կան մարդիկ, ովքեր օժտված են գիտելիքներով եւ շնորհքով: Չգիտեմ` նրանցից ովքեր կմնան կուսակցությունում, ովքեր դուրս կգան: Բայց կուսակցությունը հիմնականում կառուցված էր ֆինանսական ներուժի վրա, եւ այժմ այդ ներուժը թուլանում է: Ուստիեւª կուսակցությունն էլ չի կարող այն դերը կատարել, որի նպատակով ստեղծվել էր: Իսկ հիմնական դերը հետեւյալն էր` Հանրապետական եւ "Բարգավաճ" կուսակցությունները մեկը մյուսին փոխարինելով կամ միասին կոալիցիա կազմելով` պետք է պահպանեին իշխանությունը":
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ խոսքով` դժվար է հստակ կանխորոշել, թե ինչ ճակատագիր կունենա ԲՀԿ-ն: Սակայն մեր այս զրուցակիցը եւս այն մտքին է, որ առայժմ կուսակցությունը կմնա. "Եթե նույնիսկ կուսակցությունից 16 պատգամավոր էլ հրաժարվի, միեւնույնն էª ԲՀԿ-ն ԱԺ-ում շարունակելու է մնալ մեծությամբ երկրորդ ուժը: Լուծարվելը կա ու կա, բայց այդ կուսակցությունն ունի մեկ հնարավորություն` փոխակերպվել: Հայաստանի քաղաքական շահերից ելնելով` լավ կլիներ, որ ԲՀԿ-ն դառնար իրական կուսակցություն: Բոլոր շանսերը կան, որ կուսակցությունը հաղթահարի դժվարությունները եւ դառնա լավ կուսակցություն: Բայց քանի դեռ կուսակցության ղեկավարությունը նորմալ հայտարարությամբ հանդես չի եկել, որպեսզի բոլորին հասկանալի դառնա, թե ինչ է կատարվում, մեզ մնում է միայն հետեւել դեպքերի զարգացմանը":

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում