Վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ԲԱԼԱՅԱՆՆ անդրադառնալով այն իրողությանը, որ "Ժառանգության" մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը եւ այլք հրապարակավ պաշտպանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի` ադրբեջանական դիվերսանտներին Ադրբեջանին վերադարձնելու անընդունելի եւ լպիրշ պահանջին, իր ֆեյսբուքյան էջում գրում է.
- Ազգիս պոտենցիալ դավաճանները շատանում են, իսկ նրանց բուծողը, իհարկե, ԱՄՆ-ն է: Օրինակ, ԱՄՆ-ում արդեն մի անգամ ուսանած "ժառանգական" Դավիթ Սանասարյանը Փսակիի ու Նուլանդի` ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելու կոչերը դատապարտելու փոխարեն` դատապարտում է նրանց քննադատողներին` անվանելով Կրեմլի տուզիկներ: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ում տուզիկն է Սանասարյան Դավիթը, եւ ում տուզիկներն են նրա տեսակետը կիսողները` Պետդեպի՞, ԿՀՎ-ի՞, թե՞ անձամբ Փսակիի: Որովհետեւ միայն իսկական տուզիկը կարող էր առաջարկել վերադարձնել Ադրբեջանին դիվերսանտներին, իսկ Սանասարյանն այդ տարբերակն առաջարկել է: Հետաքրքիր է` եթե այս խոստումնալից երիտասարդը մի անգամ էլ գնա ԱՄՆ` ուսանելու, վերադառնալուց հետո ի՞նչ առաջարկներով է հանդես գալու. միգուցե, միանգամից առաջարկի Արցա՞խը տալ Ադրբեջանին...