ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

150 տարի առաջ ծնվել է մեր մեծագույն զորավարներից մեկը` ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆԸ: Անշուշտ, այժմ չենք թվարկի նրա առասպելական սխրանքները, չենք նկարագրի նրա հերոսական կերպարը` այդ մասին բազում վավերագրական եւ գեղարվեստական գործեր կան: Ընդամենը հիշատակենք, թե ինչպիսի զարմանալի քաղաքական հոտառություն նա ուներ 20-րդ դարի սկզբներին: Երբ Սիմոն Զավարյանը նրան նամակ գրեց, որ Մուշի ու Սասունի բնակչությունն Անդրանիկին ուզում է ընտրել Օսմանյան խորհրդարանի պատգամավոր, Զորավարը ոչ միայն հրաժարվում է, այլեւ նշում, որ իր համար ցորեն, գարի, լոբի եւ բանջարեղեն աճեցնելով` իր հացը վաստակելը համարում է շատ ավելի պատվավոր, քան Օսմանյան խորհրդարան կոչվող "տականքների որջում" աթոռ զբաղեցնելը եւ բարձր վարձատրություն ստանալը: Երեւի թե իզուր չէր, որ խորհրդարանի անդամն այն ժամանակ արեւմտահայերենում կոչվում էր երեսփոխան: Ու կյանքն ամենայն դաժանությամբ ցույց տվեց, որ Անդրանիկն իզուր չէր հեռու մնում Օսմանյան խորհրդարանից եւ երիտթուրքերի հետ համագործակցությունից: Իսկ դաշնակներին նույնիսկ 1909թ. Ադանայի ջարդը չէր խրատել...
Ինչպես հայտնի է, եթե որեւէ վայրում ԱՄՆ-ն մտադիր է "ժողովրդավարություն տարածել", ապա այդտեղ պետք է սպասել փորձանքի: Դե, տեսել ենք` քաղաքացիական պատերազմների մեջ ընկղմված, մասնատված, ավերակ դարձած բազում երկրներ: Սակայն այն, ինչ այժմ արել է ԱՄՆ պետքարտուղար ՋՈՆ ՔԵՐԻՆ, նախորդ փորձանքների քառակուսի կարելի է համարել: Նրա կարգադրությամբ` Ամստերդամում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Ռենդի Բերին նշանակվել է համասեռամոլների իրավունքներով հատուկ հանձնակատար: Դրա առնչությամբ Քերին հայտարարել է, որ համասեռամոլների իրավունքների "պաշտպանությունն ու տարածումը աշխարհում մարդու իրավունքների առաջխաղացման մեր պարտավորությունների միջուկն է ամբողջ աշխարհում": Դե, լավ իմացեք, արդեն պաշտոնապես ԱՄՆ-ն հռչակել է զարմանալի եւ զազրելի գերխնդիր` սոդոմականացնել ամբողջ աշխարհը: Իսկ ով չի ուզում, նրանց սպասվում են ամերիկյան ռմբակոծությունները եւ հարկադրանքի այլ միջոցները: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է շատ բարձր գնահատել այն հանգամանքը, որ մենք ՀԱՊԿ-ում ենք եւ ԵՏՄ-ում, ու դրանով իսկ փրկվել ենք ամերիկյան այդ "արժեքը" մեզ զոռով պարտադրելու սպառնալիքից:
Հույսը վերջում է մեռնում եւ դա լիուլի ապացուցեց ամերիկացի ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ Ազատության հրապարակում. "Այստեղ շատ էինք ուզում լինել մեր գործընկերների հետ` պարոն Ծառուկյանի, պարոն Տեր-Պետրոսյանի հետ, ինչու չէ, Դաշնակցության, Պարույր Հայրիկյանի, Նիկոլ Փաշինյանի, ազատամատիկների հետ: Այսօր այստեղ, այս պահին պետք է լինեին հարայուրհազարավոր մարդիկ: Այդ դեպքում կլիներ նոր Հայաստան: Ինչ-որ մեկը չուզեց": Դե ինչ, Րաֆֆիին զարմանալիորեն ամենուրեք չուզողներն են հետապնդում: Երեւի թե չուզողներն էին մեղավոր, որ 2 տարի առաջ տեր չկանգնեց իրեն տրված 550 հազար քվեներին, անիրական բաներ հնչեցրեց, վերջում էլ գնաց աղոթելու Վովա Գասպարյանի հետ: Իսկ հիմա ամբողջ ընդդիմադիր եւ "այլընտրանքային" դաշտը դարձավ Րաֆֆու չուզողը: Դե ինչ, միգուցե նրան արժե գրբացի մո՞տ ուղարկել:
Մեզ զարմացրեցին նաեւ ազատամարտիկներ ՊԱՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ եւ ԱՐՄԵՆ ԼԱՄԲԱՐՅԱՆԸ` որոշելով վերադարձնել իրենց մարտական պարգեւները: Թե ինչի դեմ են դրանով բողոքում, ինչպիսի վերաբերմունք ունեն իշխանության նկատմամբ, դա որեւէ նշանակություն չունի: Ախր, տղերք ջան, ամենեւին կարեւոր չէ, թե որ իշխանության ձեռքից եք ստացել այդ պարգեւները, եւ ով է այժմ իշխանության, ով կլինի վաղը: Դա ոչ թե իշխանության շնորհածն է, այլ ձեր ռեալ սխրանքների խորհրդանիշը: Այդ պարգեւներն արդեն ձեր սեփականությունը չեն, այլ ամբողջ ազգի, դրանք ձեր մարտական սխրանքների խորհրդանիշն են մնալու նաեւ 100, 200 եւ ավել տարի անց: Ով է ձեզ իրավունք տվել տնօրինել այն, ինչը պատկանում է մեր ազգին, մեր պատմությանը, մեր ապագա սերունդներին:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում