ԱՆԳԱՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՋԱԿՑԵՑ ՀԱԿ-ԻՆ

Արխիվ 12-16

ԱՆԳԱՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՋԱԿՑԵՑ ՀԱԿ-ԻՆ

ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմից առաջարկված կառավարման ճգնաժամի մասին ԱԺ քննարկումները հետաքրքիր զարգացումներ ստացան: Նախ` ինչպես հայտնի է, նույն ԲՀԿ-ն ոչ միայն չի մասնակցել քննարկումներին, այլ ընդհանրապես բացակայում է նիստերի դահլիճից` բոյկոտելով նաեւ այս հարցը: Այս նախաձեռնությանը չեն աջակցել նաեւ մյուս ընդդիմադիրները: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը իր ելույթում նշեց, որ համաձայն չէ իր գործընկեր Լեւոն Զուրաբյանի հետ: "Ժառանգություն" խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ միանշանակ չվերաբերվեց հարցին եւ հիշեցրեց ՀԱԿ-ի ՀՀՇ-ական անցյալը: Նա զուգահեռներ անցկացրեց Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի 1994 թվականի դեկտեմբերի ելույթների միջեւ, սակայն փաստեց, որ ՀՀ նախագահի ելույթն ավելի կատարելագործված էր:
ՀՅԴ-ի անունից հանդես եկող Արծվիկ Մինասյանն ունեցավ տեսական բնույթի դասախոսություն, տարբեր բառարաններից մեջբերելով ճգնաժամ բառի ստուգաբանությունը` կոչ անելով ելույթ ունեցողներին չվիրավորել միմյանց: Եթե սրան ավելացնենք անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի երկուշաբթվա ելույթը, որտեղ նա հայտարարեց, որ ՀԱԿ-ը այլընտրանք չէ իշխանությունների համար եւ, որ վերջապես ՀԱԿ-ի մի մասը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը ու Հրանտ Բագրատյանը, նույնպես համաձայն չեն Լեւոն Զուրաբյանի հետ, ստացվում է, որ Լ. Զուրաբյանն Ազգային ժողովում ուներ կես խմբակցության աջակցություն, եւ դա պարզորոշ երեւաց քվեարկության ժամանակ: Արդյո՞ք պետք էր Լյովիկին երկու օր զբաղեցներ խորհրդարանը, որպեսզի նրա համար պարզ դառնա, որ պատգամավորների 90 տոկոսից ավելին համարում է, որ նա սխալ է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում