"ԵՂԲԱՅՐԸ ԵՂԲՈՐԸ ՉԻ ԹՈՂՆԻ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ"
Արխիվ 12-16"ԵՂԲԱՅՐԸ ԵՂԲՈՐԸ ՉԻ ԹՈՂՆԻ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ"
Վերջերս բավականին տհաճ խոսակցություններ էին շրջանառվումª կապված ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի անվան հետ: Մասնավորապեսª ՀՀԿ-ի խորհրդի հայտնի նիստում գեներալ Մանվել Գրիգորյանն էր հնչեցրել միտք, թե Ռ. Գեւորգյանը պատերազմի օրերինª "92-ին իր ախպորն է թողել-փախել...": Դրան հաջորդեց Ռ. Գեւորգյանի արձագանքը, որին ի պատասխան էլ` մի շարք ազատամարտիկներ նոր մեղադրանքներ հնչեցրին նրա հասցեին:
Փորձելով հասկանալ, թե ի վերջո իրականում ինչ է եղել, պարզաբանում խնդրեցինք Ռ. Գեւորգյանի եղբորորդուց` ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գեւորգյանից: Նրա խոսքով. "Առհասարակ, այն, ինչ այսօր կատարվում է, ճիշտ չէ, ճիշտ չեն փոխադարձ մեղադրանքները: Իսկ հերոսների անունները հոլովելը, այսինքնª շահարկելը, ավելի մեծ սխալ է: Եղբայրը եղբորը չի թողնի մարտի դաշտում":
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

