ՀՅԴ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՀԿ-ՈՒՄ "ԱՊԱՍՏԱՆ" ԳՏՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը "անառակ որդու" պես փորձում է կամաց-կամաց վերադառնալ կոալիցիա: Եվ այս գործի ծանրությունը իր վրա է վերցրել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Եթե մեկ օր առաջ ընկեր Վարդանյանը իր տեղը կորցրած հարմարավետ տեղավորվել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎՈԼՈԴՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ կողքին, ապա երեկ նա ավելի ոգեւորված` ՀՀԿ-ի հետ համագործակցությունից ու հյուրընկալությունից, նստել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ կողքին:
Ի դեպ, խորհրդարանում իր աթոռի փոխարեն, ՀՀԿ-ական ազատ աթոռ գտած Ա. Վարդանյանին խրախուսեց նաեւ հարազատ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ, ով բութ մատերով հավանության արժանացրեց գործընկերոջ ՀՀԿամերձեցումը: Այնպես որ, հարգելի ՀՀԿ-ական պատգամավորներ, եթե այդ օրը ուշացել եք ԱԺ նիստից, ապա ձեր փոխարեն` այդ աթոռին մեծ սիրով կտիրի նույն ինքը` ընդդիմադիր Աղվանը, ով քաղաքական դաշտում անողոք պայքար է մղում միայն համակարգչային շախմատում` խորհրդարանական նիստերի ժամին մեծ հաջողություններ գրանցելով խաղի մեջ: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ