ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է, ԹԵ ՈՆՑ ՄՈՏԱԿԱՅՔԻ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ԼՍԵԼ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՁԱՅՆԸ
Արխիվ 12-16ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է, ԹԵ ՈՆՑ ՄՈՏԱԿԱՅՔԻ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ԼՍԵԼ
ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՁԱՅՆԸ
«Ինձ համար անհասկանալի է, ոնց չեն լսել, թե ինչ է կատարվում, իսկ թշնմանք որևէ մեկի հետ չի եղել»,-մեզ հետ զրույցում պատասխանելով հարցին, թե կասկածելի չի թվում արդյոք այն, որ մոտակայքում գտնվող մարդիկ չեն լսել այդքան կրակոցները, ասաց Գյումրիում սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքի դուստրը Լուսինե Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

