«ԵՍ ԱՆՁՆԱԿԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԻ ՀԵՏ ՉԵՄ ՇՓՈԹՈՒՄ». ԱՇՈՏՅԱՆԸ՝ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16«ԵՍ ԱՆՁՆԱԿԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԻ ՀԵՏ ՉԵՄ ՇՓՈԹՈՒՄ». ԱՇՈՏՅԱՆԸ՝ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Narod.am-ը հրապարակել էր մի հոդված <Արմեն Աշոտյանի սանամայրը ԲՀԿ առաջնորդ> վերնագրով:
Հոդվածագիրը հիշեցնում է, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Նաիրա Զոհրաբյանի դստեր հարսանիքի քավորն է:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից «Իրավունքն» այս առնչությամբ պարզաբանում խնդրեց: Վերջինս արագ-արագ ասաց, որ չի պատասխանում քաղաքական հարցերի:
- Բայց ուրա՞խ եք, որ ձեր սանամայրը, հավանաբար, ԲՀԿ առաջնորդ է լինելու:
- Ես իմ սանիկներով միշտ ուրախացել եմ:
- Ձեր սանիկի մայրը, հավանաբար, կուսակցության առաջնորդ է լինելու...
- Ես անձնականը քաղաքականի հետ երբեք չեմ շփոթում: Նույնը բոլորին եմ խորհուրդ տալիս:
- Բայց հավանական համարո՞ւմ եք:
Այս հարցին չպատասխանեց Աշոտյանը եւ արագորեն մտավ դահլիճ` խույս տալով նաեւ այլ հարցերից:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

