ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ. ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ

Արխիվ 12-16

ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ.

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ


Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հանդես գալով Ուկրաինայի հեռուստատեսությամբ հայտարարեց, որ պատրաստվում է վերադառնալ հայրենիք եւ կրկին պայքարել իշխանական աթոռի համար: Իսկ վերջերս Վրաստանի գլխավոր դատախազությունը գրավոր դիմել է Ուկրաինայի իշխանություններին, որպեսզի իրենց նախկին նախագահին արտահանձնեն իրենց: Հիշեցնենք, որ Վրաստանի Գլխավոր դատախազությունն առգրավել է  Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլու ունեցվածքը: Դրանից բացի, կալանքի տակ է դրվել նաեւ նրա տատիկի, մայրիկի և կնոջ` Սանդրա Ռուլսովի սեփականությունը: Վրաստանի նախկին նախագահի դեմ դատական հետաքննությունը սկսվել է 2014թ ամռանը: Արդեն տեւական ժամանակ է՝ նախկին նախագահը գտնվում է հետախուզման մեջ, մեղադրվում է Վրաստանում կատարված բարձր հնչեղություն ստացած մի քանի հանցագործություններին մասնակից լինելու մեջ: Այս եւ այլ հարցերի շուրջ iravunk.com-ը զրուցեց <Իրակլի Երկրորդ> ընկերության ղեկավար, հասարակական գործիչ ԱՐՉԻԼ ՉԿՈՒԻՁԵԻ հետ:

- Ոչ ոք Վրաստանում նրան չի սպասում, քանի որ նա մեզ մոտ բավականին շատ ցածր  ռեյտինգ ունի, մոտ 4-5: Այս պարագայում իրավիճակն այլ է, քանի որ նրա նմաններին <աճեցրել են> ամերիկացիները, հիմա նրանց միջոցով էլ վերահսկում են Ուկրաինան: Իսկ ամենավտանգավորն այն է, որ որտեղ հայտնվում են ամերիկացիները, այնտեղ ամեն ինչ պայթունավտանգ է դառնում: Ոչ ոք չի խոսում այն մասին, որ մինչ 2003 թվականը, այսինքն Սաակաշվիլիի իշխանության գալը, Վրաստանի պարտքը կազմում էր 800 միլիոն դոլար, իսկ նրանից հետո 2012 թվականին պարտքը հասավ 14 միլիարդի: Սա այն կարեւոր հանգամանքն է, որի մասին պետք է հանրությունն ավելի տեղեկացված լինի: Իրականում նրա օրոք մեզ մոտ ոչինչ չի կառուցվել, ավելացել, հակառակը այդ պարտքը մնացել է մեր պետության ու հանրության ուսերին: Հետեւաբար, եթե նրանք Վրաստանից կողոպտեցին 14-15 միլիարդ դոլար, ապա Ուկրաինայի պարագայում ամերիկացիները դա ավելի շատ կանեն՝ 100-150, կամ ավել միլիարդ դոլար: Իսկ մեր նման փոքր երկրում ապակայունացում մտցնելու համար ներդնելով 2-3 միլիարդ դոլար, դա բավական մեծ գումար է իրենց նպատակին հասնելու համար: Այն, որ Սաակաշվիլին ցանկություն է հայտնել վեր կենա գա եւ այստեղ ապրի, դա բացառվում է, քանի որ այստեղ շատ թշնամիներ ունի, թե՛ քաղաքական եւ թե՛ հասարակության շրջանակներում, սրան գումարած նրա վրա հարուցված քրեական գործերը, որոնց համար նա դեռ պատասխան չի տվել:

- Ի՞նչ կասեք Սաակաշվիլու արտահանձման մասին:

- Նախ սկսեմ նրանից, որ ուկրաինական իշխանություններ, որպես այդպիսին, գոյություն չունեն, քանի որ նրանք գտնվում են ԱՄՆ Պետդեպի ենթակայության տակ եւ չեն ծառայում, պատկանում իրենց ժողովրդին: Ինչ վերաբերում է Սաակաշվիլու արտահանձմանը, ապա այո մեր դատախազությունը պահանջում է նրան միլիարդավոր դոլարների վնաս հասցնելու ինչպես նաեւ մեր վարչապետ Զուրաբաժվանիայի մահվան կապակցությամբ բացատրություններ տալու առնչությամբ, որի մասին նա լռում է:

- Ձեր կարծիքով Սաակաշվիլին գիտակցելով այն բոլոր մեղադրանքները, որոնք առաջադրել է վրացական դատախազությունըիր նկատմամբ, նա ինչո՞ւ է պնդում հետ դարձի ճանապարհի մասին Վրաստան:

- Նա շատ լավ գիտակցում է այդ ամենը, ավելին, երբ նա պարտվեց ընտրություններում, հաջորդ նախագահի ինագուրացիայից երկու շաբաթ առաջ լքեց Վրաստանը եւ այդ հայտարարությամբ ցանկանում է մեր երկրում ապակայունացում մտցնել, ցանկանում է <մայդան> իրականացնել, ինչպես Կիեւում, եւ զավթել իշխանական աթոռը ինչը նրան չի հաջողվի, քանի որ հանրությունը նրան այստեղ չի սպասում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում