ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՎ ԲՈԼՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Արխիվ 12-16ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՎ ԲՈԼՈՐ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Կաշառք ստանալու պահին կալանավորված ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է եւս երկու ամսով: Այս մասին iravunk.com-ի հետ զրույցում փոխանցեց դատավորի փաստաբան փաստաբան Կարեն Թումանյանը:
Փաստաբանը նշեց նաեւ.
- Արդեն պատրաստ են գործով նշանակված բոլոր փորձաքննությունների պատասխանները, բայց դրանք կոնկրետ մեզ համար, որեէ էական նշանակություն չունեցող փորձաքննություններ են: Այսինքն եղած փորձաքննությունների արդյունքներով ոչ ապացուցվում է դատավորի անմեղությունը, ոչ էլ հակառակը: Ինչ վերաբերում է պաշտպանյալիս նա մինչ օրս ցուցմունք չի տվել, թե երբ կորոշի խոսել, դեռեւս ասել չեմ կարող:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը: Աղբյուրը փոխանցում էր, որ Խ. Խաչատրյանը իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով, նրա օգտին գործողություններ կատարելու համար, պահանջել և ստացել է 20.000 ԱՄՆ դոլար: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

