«ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ» ԱՆՄՈՌՈՒԿԻ 3 ԹԵՐԹԻԿՆ ԱՐԴԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Է

Արխիվ 12-16

«ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ» ԱՆՄՈՌՈՒԿԻ 3  ԹԵՐԹԻԿՆ

ԱՐԴԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Է

 

«Իրավունքն» արդեն տեղեկացրել էր, որ այս տարի` մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին, Վիեննայում` «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո կայանալիք «Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը ներկայացնելու է նորաստեղծ «Genealogy» խումբը, որը  համախմբելու է 1915 թվականին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ, որը մասնակիցները կներկայացնեն  «Don’t deny» «Մի՛ ժխտիր» երգով:

Խմբի 6 մասնակիցներից առաջինը ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը, իսկ երկրորդը` ամերիկահայ սիրված երգչուհի Թամար Կապրելյանը: Երրորդը մասնակիցը` եթովպահայ սիրված երգիչ Վահե Թիլբյանն է, ով ներկայացնում է Աֆրիկա աշխարհամասը:

Խմբի 6 մասնակիցներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, ճակատագիրը, ինչն էլ միավորում է նրանց` նույնն են նրանց տատերի ու պապերի ճակատագրերը: Ոստի  Խմբի առաջին մասնակից ԵՍԱՅԻ ԱԼԹՈՒՆՅԱՆՆ ունենալով հայկական ծագում եւ արմատներ ապրել եւ իր երաժշտական առաջին քայլերն է կատարել Ֆրանսիայում: Նրա տատիկն ու պապիկը փախուստի են դիմել Խարբերդից Հայոց ցեղասպանության ժամանակ: Հինգ տարեկանում նրա պապը` Նշանը, փախել է Դեր-Զորի անապատից, երբ իր աչքի առաջ սպանել են իր մորն ու քույրերին: Նրան գտել են արաբ վերաբնակները անապատում եւ որոշել են խնամել: 18 տարեկանում նա պատահաբար հանդիպել է իր ազգականներից մեկին եւ տեղափոխվել Ֆրանսիա: Եսային մեծացել է Հայոց ցեղասպանության մասին պատմությունների ներքո, նրա պապն անգամ գիրք է հրատարակել, որպեսզի երբեք չմոռանա իր եւ 1915 թվականին հայ ժողովրդի հետ կատարվածը: Գիրքը կոչվում է «Անապատի երեխան» (the Child of the Desert): Եսային հավատում է, որ հիմա իր  ժամանակն է խոսելու եւ երգելու պատմության այս ողբերգական ժամանակահատվածի մասին:

Իսկ Նյու Յորքում բնակվող ԹԱՄԱՐ ԿԱՊՐԵԼՅԱՆԸ ամերիկահայ երգչուհի է եւ երգահան, ով հպարտանում է իր հայկական ժառանգությամբ եւ սիրում է խոսել իր հայկական արմատների մասին: Թամարի պապիկը` Ժիրայր Կապրելյանը, ծնվել է Խարբերդում, իսկ տատիկը՝ Հասմիկ Կապրելյանը՝ Մուսելում:

 


Երրորդ մասնակից ՎԱՀԵ ԹԻԼԲՅԱՆԸ, ով ծնվել եւ մեծացել է Եթովպիայում, ծնողները (Գարո Թիլբյանն ու Անի Ասլանյանը) ծագումով հայ են. հայրական կողմի պապը Հայոց ցեղասպանությունից փրկված հայերից է, մայրական կողմի ընտանիքի բոլոր անդամները լքել են Արեւմտյան Հայաստանը՝ 1890-1900-ականներին:


Փետրվարի 27-ին արդեն հայտնի կդառնա «Genealogy» խմբի չորրորդ մասնակցի անունը:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում