ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
Արխիվ 12-16ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾՆ
ԸՆԴՈՒՆՎԵՑ ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
Չնայած նրան, որ այսօր ԱԺ նիստերի դահլիճում կրքերը հանդարտ չեն, այնուամենայնիվ կուսակցությունների մասին օրինագիծը՝ 80 կողմ, դեմ՝ 0, 4 ձեռնպահ ձայների մեծամասնությամբ ընդունվեց: Օրինագծի հեղինակներն են՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Այս օրինագիծը օգտակար է ինչպես այն կուսակցությունների, որոնք չունեն խոշոր ֆինանսական շարժեր, այնպես էլ ՀԱԿ դաշինքի մեջ մտնող կուսակցություններին, ովքեր իրենց առաջարկություններով դիմել էին օրենքի նախագծի հեղինակներին, եւ ում առաջարկությունները զգալի մասով ընդունվել էին:
Զարմանալի է, որ ՀԱԿ-ի հներկայացուցիչները, որոնց առաջարկությունները ընդունվել էին քնարկումների ժամանակ, ընդհանրապես չքվեարկեցին: Պարզապես նրանց ձեռքը չի գնում կողմ քվեարկել մի նախագծի, որի հեղինակները Գալուստ Սահակյանն է ու Հայկ Բաբուխանայնն են, անգամ, եթե այդ օրենքը անմիջապես բարելավում է ՀԱԿ-ի ֆինանսական դրությունը: Մնում է հասկանալ, թե ինչքան թույն կա Լյովիկ զուրաբյանների մեջ, որը չի անդրադառնում նրանց առողջացման գործում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

