ԱՄՆ-ն 1 ամսում Իրաք է մատակարարել 18 միլիոն դոլարի զենք
Արխիվ 12-16ԱՄՆ-ն 1 ամսում Իրաք է մատակարարել 18 միլիոն դոլարի զենք
ԱՄՆ ռազմական գերատեսչությունն Իրաք է մատակարարել 17,9 միլիոն դոլարի զենք: Այդ մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Սթիվ Ուորենը:
Նրա խոսքով՝ մատակարարման համար պահանջվել է 22 օր, ինչը սովորականից չորս անգամ արագ է, գրում է lenta.ru-ն:
Այդպես, Իրաք է առաքվել 250 զրահապատ մեքենա, 232 Hellfire հրթիռ, հազարավոր զրահաբաճկոն և սաղավարտ:
Բացի այդ, սպասվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում իրաքցիներին կտրամադրվի 10 հազար M-16 հրացան՝ լազերային թիրախավորմամբ, 23 հազար փամփուշտի պարկուճ:
ԱՄՆ-ն զենք է մատակարարում Իրաքի բանակին «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ պայքարի համար, որոնք գրավել են մի շարք շրջաններ Սիրիայում և Իրաքում և «խալիֆայություն» են հռչակել:

