ՌԴ պատգամավորները իրենց աշխատավարձը կրճատելու խնդրանքով կդիմեն Պուտինին
Արխիվ 12-16| ՌԴ պատգամավորները իրենց աշխատավարձը կրճատելու խնդրանքով կդիմեն Պուտինին |

ՌԴ պետդուման կդիմի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով կրճատել պատգամավորների աշխատավարձը, եթե դրան աջակցեն խմբակցությունները: Նման հայտարարությամբ հանդես է եկել պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:
«Ես պետդումայի բոլոր 4 խմբակցություններին խնդրել եմ քննարկել աշխատավարձերի կրճատման հարցը: Դա գտնվում է պետության ղեկավարի որոշումների տիրույթում: Այն դեպքում, եթե բոլոր խմբակցությունները հավանության արժանացնեն այս նախաձեռնությունը, մենք համապատասխան խնդրանքով կդիմենք նախագահին»,-ասել է Նարիշկինը` մեկնաբանելով նախաձեռնությունը:

