«ՁԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՄԲԻ՝ ԼԻԲԵՐԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏ»

Արխիվ 12-16

Ն. Կարապետյանը Լ. Զուրաբյանին. «ՁԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՄԲԻ՝ ԼԻԲԵՐԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏ»


Երկու օր շարունակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը իր «ՀՀ-ում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» ԱԺ հայտարարության նախագիծն ու վերջերս ձեռք բերած ձեռնափայտն է թափահարում ԱԺ ամբիոնից` միեւնույն ժամանակ, հին սովորության համաձայն, ցեխ շպրտում իշխանությունների վրա: Այս շարքում նա անդրադարձավ նաեւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության գործունեությանը` փորձելով բոլոր ձախողումների մեջ մեղադրել կրկին իշխանություններին, թեպետ հենց ինքը նույն ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր կարկառուն ներկայացուցիչն է: Ի վերջո, թե զուրաբյանական մեղադրանքներից ԵԽԽՎ-ի մասով ո՞րն էր իրական, ո՞րը` ոչ, վերջինիս ԱԺ հայտարարությունների ժամին դիմակազերծեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ իր ելույթում` մասնավորապես նշելով. «Հայտարարությանս անհրաժեշտությունը, թերեւս, չէր լինի, եթե 2 օր շարունակ իբրեւ կառավարման ճգնաժամի ցայտուն օրինակ անհեթեթորեն եւ բացարձակ անհիմն չշահարկվեր, այսպես կոչված, «աննախադեպ իրադարձությունը», այն է՝ առաջին անգամ 1991 թվականից ի վեր մենք ունենք միջազգային փաստաթուղթ, որտեղ Ղարաբաղը ամրագրվում է իբրեւ Ադրբեջանի տարածք: Խոսքն, իհարկե ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված զեկույցի նախագծի վերնագրի մասին է: Ոմանց կարծիքով, պոպուլիստական այս արտահայտությունները հրամցնելը ժողովրդին իբրեւ բացարձակ ճշմարտություն երեւի թե կավելացնի վարկանիշը եւ կշիռ կհաղորդի այն անկշիռ մեղադրանքներին, որ երկու օր է հնչում են»: Ապա նկատի ունենալով Լ. Զուրաբյանին շարունակեց. «Գործընկերոջս հիշողությունը թարմացնելու համար կարելի է նշել մի քանի միջազգային փաստաթուղթ՝ 2008 թվականի մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 62-րդ նստաշրջանում ընդունված հայտնի բանաձեւը՝ իր «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» վերնագրով, 2005 թվականի հունվարի 25-ին նույն ԵԽԽՎ-ում ընդունված 1416 բանաձեւը՝ իր «ԵԱՀԿ Մինսկի համաժողովի շրջանակներում կարգավորվող՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակամարտությունը» վերնագրով, որտեղ կոնֆլիկտը ներկայացվում է իբրեւ տարածքային վեճ, եւ այլն:

Օրինակները, ցավոք, բազում են, եւ հենց 1990-ականներից ի վեր: Սակայն ես կխուսափեի գործընկերոջս օրինակով հրճվանք ապրել նրանց գոյության փաստից, քանզի կարելի է ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, բայց կան հարցեր, որոնցում մենք պետք է լինենք միակարծիք, եւ այդ առաջնահերթ հարցերից մեկն է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հայանպաստ լուծումը: Եվ ես հրաժարվում եմ հավատալ, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կտպավորվեն այս ոգեւորությունից, որ հենց իշխանություններն են, որ ձախողել են ԵԽԽՎ-ում աշխատանքները»: Ըստ Ն. Կարապետյանի, Հայաստանի հասարակությունը համաեվրոպական կառույցների աշխատակարգերին քիչ է ծանոթ, եւ շատ հեշտ է այնտեղ կատարվածը ներկայացնել իբրեւ աննախադեպ ձախողում, պարտություն, վատ աշխատանք, եւ այլն. «Սակայն կան փաստեր, որ ակներեւ են: ԵԽԽՎ պատվիրակության 8 անդամներից միայն 3-ն են իշխանության ներկայացուցիչներ, եւ պատվիրակությունը որոշումներն ընդունում է քննարկումների արդյունքում: Իսկ գործընկերոջս կողմից այսօրվա հնչեցրած մեղադրանքին՝ թե իբր քաղաքական հանձնաժողովը մեր դեմ է տրամադրված, հարց եմ ուզում հնչեցնել՝ հարգելի՛ գործընկեր, Ձեր քաղաքական խմբի՝ լիբերալ-դեմոկրատների քվեարկությունը ինչո՞ւ էր ադրբեջանամետ: Արդյոք Դուք բավարար աշխատանք էիք տարել լիբերալների քաղաքական ALDE խմբում… Մեկնաբանություններն ավելորդ են:

ԵԽԽՎ աշխատակարգը թույլ է տալիս ունենալով հանդերձ ամենահայանպաստ զեկույցի նախագիծ, վերնագիր, զեկուցող ընդունման օրը փոփոխություններով եւ քվեարկություններով ունենալ լիովին այլ՝ հակաբեւեռ պատկեր: Պատվիրակության ընտրած զեկույցի բոյկոտի ճանապարհը այն դարձնում է միակողմ եւ թույլ: Սա էլ որպես հեռահար նպատակ:

Ինչեւէ, չեմ ուզում շատ երկար ծավալվել, եւ եւս մեկ անգամ հնչեցնել, որ պատվիրակության որոշ անդամների աշխատանքը հաճախ Ստրասբուրգում եւ հայաստանյան խոսափողների մոտ խիստ տարբեր է լինում, կցանկանայի մեկ հորդոր հնչեցնել՝ ազնիվ եղեք ժողովրդի հետ: Ինչպես Բուլգակովն է ասել. «Ճշմարտությունն ասելը հեշտ է եւ դյուրին»», - եզրափակելով խոսքը` նշեց տիկին Կարապետյանը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում