ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐՆ ԱՅԼ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐՆ ԱՅԼ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի, ինչպես նաեւ թիմի կազմում տեղ գտնելու թեկնածու ֆուտբոլիստներն իրենց բախտն են որոնում ամենատարբեր երկրների առաջնություններում:
Անթալիայում հավաք անցկացնող Մինսկի "Դինամոն", որտեղ փորձաշրջան է անցնում Արթուր Եդիգարյանը, ստուգողական խաղում 0:2 հաշվով պարտվել է Դոնեցկի "Շախտյորին": Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մասնակցել է առաջին խաղակեսին: Եդիգարյանը. պահեստային նստարաններին մնալու վտանգի տակ է:
Հունաստանի առաջնությունում եւս ներկայացուցիչ ունենք. "Կերկիրանի" կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, ով մասնակցել է Հունաստանի առաջնության 25-րդ տուրի "Պլատանիասի" դեմ հանդիպման ողջ ընթացքին եւ փոխարինվել միայն ավելացված ժամանակում: Ղազարյանի ադապտացման պրոցեսը, հուսանք, շատ չի ձգձգվի. վերջինս հնարավորություն ունի պայքարել թիմի հիմնական կազմում տեղ գտնելու համար:
Ֆուտբոլի Լյուքսեմբուրգի առաջնությունում հանդես է գալիս ազգային ընտրանու հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Կարապետյանը "Դյուդելանժի" կազմում "Հոստերտի" դեմ խաղում գոլ է հեղինակել եւ վաստակել թիմի երկրպագուների համակրանքը:
Եթե վերը նշված բոլոր օրինակներում հայ ֆուտբոլիստները նախընտրել են ամեն ինչ, բացի Հայաստանի ներքին առաջնությունից, ապա Հայաստանի հավաքականի թեկնածու Զավեն Բադոյանը Բելառուսի "Գոմելը" փոխարինել է երեւանյան "Փյունիկ" ակումբով: Այսպիսի տեղափոխությունները փոքր-ինչ տարօրինակ են դիտվում, ավելի շատ ընդգծվում է ֆուտբոլիստի այլ տարբերակ չունենալու հանգամանքը: Թե՛ Լյուքսեմբուրգի, թե՛ Բելառուսի առաջնությունները չեն փայլում իրենց բարձր մակարդակով եւ որակներով, բայց, իհարկե, Հայաստանի ներքին առաջնությունից ավելի տխուր պատկերով որեւէ առաջնություն դժվար է պատկերացնել: Դրա վառ ապացույցը նոր մեկնարկելիք մրցաշրջանն է: Թիմերի քանակը առաջնությունում ամեն տարի կրճատվում է, եւ, ըստ երեւույթին, այստեղ որեւէ տարօրինակ բան չկա: Անհատները, ովքեր տնօրինում են այս կամ այն ֆուտբոլային ակումբը, դա չեն անում` ելնելով մարզաձեւի նկատմամբ անձնուրաց սիրուց, հասկանալի է, որ այստեղ գերխնդիրը սեփական շահույթն ապահովելն է: Բայց հայաստանյան աղքատիկ ֆուտբոլի պայմաններում դա դժվար է պատկերացնել: Ընդ որում, աղքատիկ` բոլոր առումներով` թե՛ խաղային, թե՛ ֆինանսական:
Իհարկե, չենք մոռանում նաեւ ՀՖՖ-ի ոչ այնքան աղքատիկ ֆինանսավորման մասին, որը ոչ մի կերպ առաջնության հարցերում զգացնել չի տալիս: Արդյունքում` ակումբները միմյանց հաջորդելով` սահմանափակում են գործունեությունը, իսկ երիտասարդ ֆուտբոլիստներն ընկնում են նոր ակումբ գտնելու դեգերումների մեջ: Մինչդեռ, շեշտը դնելով դրսում հանդես եկող ֆուտբոլիստներով հավաքական ունենալու վրա` կարելի է հուսախաբ լինել:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում