Это я, почтальон Левкин, принес вам открытое письмо от первого президента.
ԵՂԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
"Հայհիդրոմետից" հայտնում են, որ այս շաբաթ խորհրդարանական կուսակցություններում սպասվում են. ԲՀԿ-ում` հորդառատ անձրեւ, "Ժառանգությունում"` թաց ձյուն, ՕԵԿ-ում` մառախուղ, ՀԱԿ-ում` կարկուտ, ՀՅԴ-ում` փոփոխական ամպամածություն, ՀՀԿ-ում` պայծառ արեւոտ եղանակ...
% % % ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ` ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ
Հայաստանում ընդդիմության մոտ ամեն ինչ նույնն է, մենակ նամակագրությունն է ավելացել...
% % % ՉԿԱՅԱՑԱԾ ՄԱՅԴԱՆ
Գյուղնախարարությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանի ասած թարս բուսնող խիարը պահել են հատուկ Վիկտորյա Նուլանդի համար:
% % % ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՀԱԿ-ԻՆ (ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՔԻՉ ԹՈՓԱԼ Ա, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՀԱԿ-ը կաղալով չի սատկի:
ԹՈՂ ԴԱԳԱՂԸ 1000 ԴՐԱՄ ԼԻՆԻ, ԹԵԿՈՒԶ 1 ՄԵՏՐ ԷԼ ԿԱՐՃ ԼԻՆԻ
Նար-Դոսի փողոցի դագաղագործները հայտնում են, որ առաջիկայում առաջին 100 գնորդների համար դագաղները կվաճառվեն 1000 դրամով, իսկ առաջին 10 գնորդների համար սգո սերվիսը թաղումը կկատարի անվճար:
% % % ԹԱՂՄԱՆ ԲՅՈՒՐՈ
Ըստ միջատաբանների` վերջին հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը "եռյակի" գերեզմանափոր բզեզի դերը կատարեց:
% % % ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ (ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՕՐԻՆԱԳԻԾԸ ԱՆԳՐԱԳԵՏ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ո՞վ դիպլոմ չունի, կորցրել եմ...
% % % ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ (ԱԺ-ՈՒՄ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԻՐԵՆ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)