ՌՈԲԻՆ ԳՈՒԴՎԻՆԸ ԳՆԵՑ ՀԱՅ ՆԿԱՐՉԻՑ "ՈՐԲ ԿՏԱՎԸ"` ՆՎԻՐՎԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՆ

Արխիվ 12-16

ՌՈԲԻՆ ԳՈՒԴՎԻՆԸ ԳՆԵՑ ՀԱՅ ՆԿԱՐՉԻՑ "ՈՐԲ ԿՏԱՎԸ"` ՆՎԻՐՎԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՆ

Մեր ժամանակների Փիրոսմանի, այսպես են բնութագրում հայ նկարիչ ՌՈՒԲԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ աշխատանքները նրա արվեստի երկրպագուները: Գեղանկարչի ստեղծագործությունները ցուցադրվել են ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս: Նրա կտավները արժանացել են բազմաթիվ մրցանակների եւ պարգեւների:
Գեղանկարիչը բնիկ երեւանցի է եւ իր կտավներում բազմաթիվ անգամ Հին Երեւանն է պատկերել: Մեծ սերնդին այդ շարքը թանկ եւ հոգեհարազատ է իրենց անցյալի վերհուշով: Քաղաք, որտեղ անցել է իրենց մանկությունը եւ պատանեկությունը: Այժմ քաղաքը բավականին փոխվել է, նոր շինություններ, փողոցներ են ստեղծվել, մթնոլորտն էլ բոլորովին այլ է:
Ռուբիկ Մկրտչյանի հետաքրքրությունների շրջանակը չի սահմանափակվում միայն Հին Երեւանի շարքով: Նրան հավասարապես հետաքրքրում են ե՛ւ բնանկարի, ե՛ւ դիմանկարի, ե՛ւ նատյուրմորտի ժանրերը: Նրա կտավներում պատկերված են նաեւ հնաոճ օգտագործման առարկաներ, պղնձե կահ-կարասիներ, հին հայկական բազմանախշ գորգեր եւ կարպետներ:
Նկարչի նատյուրմորտներն ընդգծում են նրա հուզական-հագեցվածության սկիզբը: Գեղանկարչի վարպետությունը նկատվում է տարբեր տարիների կատարած իր դիմանկարներում: Մկրտչյանը որոնող եւ մտածող ստեղծագործող է: Հայաստանին վերաբերող բոլոր հրատապ թեմաները, քաղաքական իրադարձությունները, Ցեղասպանությունը արտացոլված են նրա կտավներում: Իր բազմաժանր արվեստը նկարիչը հարստացնում է ժամանակին համահունչ թեմաներով: Նրան հուզում է հայ ժողովրդի ճակատագիրը. իր կտավներում պատկերում է Հայաստանի զարթոնքը, Արցախի համար ազատագրական պայքարը, Թատերական հրապարակում եւ Մատենադարանի մոտ հանրահավաքները, ավերիչ երկրաշարժը: 1989թ. Կանադայի Կարմիր խաչի ներկայացուցիչ Ռոբին Գուդվինը գնեց հայ նկարչից "Ողբ" կտավը` նվիրված երկրաշարժին:
Չնայած պատկառելի տարիքին, արվեստագետի ստեղծագործական ներուժը չի սպառվել: Գեղանկարիչը շարունակում է աշխատել: Նրա ստեղծագործությունները պահպանվում են Հայաստանի Ժողովրդական արվեստի թանգարանում, Մոսկվայում, մասնավոր հավաքածուներում: Թեեւ նկարչի մանկությունն ու պատանեկությունն անցել են Մեծ հայրենականի դաժան տարիներին, սակայն նրա հոգին չի կոշտացել. նա մաքուր է հոգով, անշահախնդիր, անկեղծ է եւ անմիջական: Գեղանկարիչը մնացել է հավատարիմ իր սկզբունքներին, սիրած գործին: Ռուբիկ Մկրտչյանի ստեղծագործությունները լույս, ջերմություն, սեր են ճառագում: Սեր` հայրենիքի նկատմամբ, բնության, մարդկանց:

ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում