"ԳՐՈՂՆ ԷԼ ՀԻՄԱ ՄԻ ՔԻՉ ԱՎԵԼԻ "ԴԵԼԻԿԱՏԵՍԱՅԻՆ" Է ԴԱՐՁԵԼ"

Արխիվ 12-16

"ԳՐՈՂՆ ԷԼ ՀԻՄԱ ՄԻ ՔԻՉ ԱՎԵԼԻ "ԴԵԼԻԿԱՏԵՍԱՅԻՆ" Է ԴԱՐՁԵԼ"


Օրերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ դրամատուրգ Գուրգեն Խանջյանի "Որբերի ընտանիքը" պիեսի առաջնախաղը` թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանի բեմադրությամբ: "Իրավունքի" հետ զրույցում դրամատուրգ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԸ խոսեց ոչ միայն ներկայացման, այլ նաեւ ժամանակակից դրամատուրգիայի խնդիրների մասին:

"ԵԹԵ ԼԱՎ ՌԵԺԻՍՈՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԵՍ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱԼԻՍ"


-Պարոն Խանջյան, բեմադրիչները հաճախ ասում են, որ դժվար է կենդանի դրամատուրգի հետ աշխատելը, դժվարություններ, խոչընդոտներ եղա՞ն, եւ այն, ինչ ուզում էիք ասել պիեսով, ստացվե՞ց:
- Այո՛, ինչ-որ պիեսում կար, այն էլ բեմի վրա էր` լավ որակի մեջ եւ լավ կատարմամբ: Դա կապված է, թե ինչ ռեժիսոր եւ ինչ դրամատուրգ է լինում, մեծամասամբ, իմ բախտը բերել է: Ես նախապես գիտեի` ով է բեմադրում իմ պիեսը: Երբ որ վստահում ես ռեժիսորին եւ ընդունում, որ ռեժիսորն էլ նույնքան ստեղծագործող է, որքան` դու, նրա ազատությունը չես սահմանափակում, որովհետեւ, եթե լավ ռեժիսորի ազատությունը սահմանափակում ես` ոչ մի լավ բան դուրս չի գալիս: Նա էլ իր կողմից է ընթերցել պիեսը, իր տեսակետն ունի, առհասարակ եմ դա ասում: Արմեն Մեհրաբյանի, Արմեն Խանդիկյանի, Երվանդ Ղազանչյանի նման ռեժիսորների հետ աշխատել եմ, գիտեմ, եւ այդ դեպքում խառնվելու բնավորություն չունեմ, եթե ռեժիսորին գիտեմ: Այս դեպքում էլ վստահեցի Տիգրան Գասպարյանին:

"ՈՐԲ ԲԵԿՈՐՆԵՐԻՑ ՄԻՇՏ ԷԼ ՀՆԱՐԱՎՈՐ Է
ԸՆՏԱՆԻՔ ՀԱՎԱՔԵԼ"


-"Որբերի ընտանիքը" վաղո՞ւց գրված պիես էր:
- Վերջերս եմ գրել այդ պիեսը` մեկ տարի առաջ: Այն հորինված պատմություն է, այդ պիեսով ուզում եմ ասել, որ մեր բեկորներից` որբ բեկորներից, միշտ էլ հնարավոր է ընտանիք հավաքել եւ երկիր կազմել: Երբեք չպետք է ասել, որ չի ստացվում, ուղղակի պիտի հավատալ եւ անել այնպես, ինչպես իմ հերոսն արեց. դա է պիեսի հիմնական ասելիքը:

"..."ԲԹԱՆՈՒՄ" Է ԱՅԴ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻ "ԳՈՐԾԻՔԸ""

-Դուք այն դրամատուրգներից եք, ում մի քանի պիեսները հարստացնում են թատրոնների խաղացանկը: Վերջին տարիներին հաճախ է նշվում, թե չունենք ժամանակակից դրամատուրգներ: Դա վկայում է նաեւ վերջին տարիների "Արտավազդ" թատերական մրցանակաբաշխությունը, որի ժամանակ "Լավագույն դրամատուրգ" անվանակարգում հաճախ դատարկ ծրար է դուրս գալիս: Այսինքն` մենք չունենք դրամատուրգներ, թե՞ ունենք, բայց ճանաչում չունեն:
- Ինչո՞ւ, ունենք լավ դրամատուրգներ: Մրցանակաբաշխության ժամանակ Սամվել Խալաթյանը, Կարինե Խոդիկյանը, ինչպես նաեւ ես եմ ստացել այդ մրցանակը: Իհարկե, հասկանում եմ ձեր հարցը, անշուշտ, կա նման խնդիր: Չեմ ասի, թե փայլուն դրամատուրգիա ունենք, բայց փայլուն դրամատուրգիա կարող ենք ունենալ, որովհետեւ պոտենցիալ ունենք: Խնդիրն այն է, որ դրամատուրգներն իրենց պիեսները բեմի վրա համարյա թե չեն տեսնում կամ հազվադեպ են տեսնում: Եթե դրամատուրգը իր պիեսը չի տեսնում բեմի վրա, "բթանում" է այդ դրամատուրգի "գործիքը": Որպեսզի պիեսից պիես ավելի լավ գրվի պիտի բեմի վրա տեսնի այդ պիեսը: Դա պարտադիր բան է: Այդտեղ, այնումենայնիվ, պիտի թատրոններն ընդառաջեն : Իմ բախտն է բերում,  Կարինե Խոդիկյանի եւ եւս մի 2 հոգու:

"ՌԵԺԻՍՈՐՆԵՐԸ ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՈՒ ՉԵԽՈՎՅԱՆ
ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻՑ ԵՆ ՆԱՅՈՒՄ"


-Գուցե, նրանց ետ է պահում այն փաստը, որ դրամատուրգները միջամտում  են, իսկ ռեժիսորները չեն հանդուրժում դա:
- Չգիտեմ, չեն վստահում ռեժիսորները, մի քիչ վերեւից են նայում, շեքսպիրյան ու չեխովյան բարձունքներից են նայում, փոխանակ հոգան հայ թատրոնի մասին, ավելի շատ հոգում են իրենց վարկի մասին, քան թե ժամանակ եւ հնարավորություններ ծախսեն ինչ-որ էքսպերիմենտ անելու համար: Նոր մարդ հայտնաբերելու համար մտածում են` ավելի լավ է հայտնի մի բան անենք, եւ մենք էլ այդ հայտնի թեւերին բազմած` գնանք դեպի հավերժություն:

"ԱՄԵՆ ՄԱՐԴ ՉԻ ԿԱՐԴՈՒՄ"

-Խնդիրը ո՞րն է, որ ժամանակակից գրողներին ընթերցողներն այդքան էլ չեն ճանաչում:
- Չէի ասի, ճանաչում են երեւի թե այնքան, որքան, որ պիտի ճանաչեն: Մեր ժամանակներում չի կարող գրողը այն հերոսը լինել ինչ-որ, ասենք, նախորդ դարում էր. ժամանակ է փոխվել: Բայց փոխարենը գրողն էլ հիմա մի քիչ ավելի "դելիկատեսային" է դարձել, մի քիչ "էլիտար", ամեն մարդ չի կարդում: Կարդում է փոքր քանակություն, բայց գրականություն իսկապես սիրող ու հասկացող  մարդկանց թիվ: Ցանկալի է, որ շատ կարդան, բայց չես կարող մարդկանց ստիպել:

"ԼԱՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
PR ՉԻ ԱՐՎՈՒՄ"


-Գուցե, դա նրանից է, որ այսօր ինքակոչ գրողներն են շատացել, յուրաքանչյուր մարդ սոցցանցում մաղձը թափելուց հետո իրեն գրող է համարում:
- Դա կա իհարկե, դաշտը շատ է խճողվել այլեւայլ բաներով, բայց դա էլ ազատության արգասիքն է, ինչ կարող ես անել: Ինձ թվում է դրա ֆոնին լավ գրականությունը պիտի որ շահեկան լինի, պարզապես, այնքան խառն է այս PR ասվածը, որ լավ գրականությունը PR չի արվում: Լավ գրողը ժամանակ չունի ինքն իր գովազդով զբաղվելու, ոչ էլ, ասենք, դրան այդպես մեծ նշանակություն է տալիս: Բայց, ինչպես պարզվում է, դա պետք է:
- Այսօր ավելի շատ ընթերցում են ցենզուրայից դուրս գործեր:
- Ցենզուրայից դուրս գործերից, կարծում եմ, կամ կշտացել են, կամ էլ կշտանում են, դե, ինչքան կարելի է... Գուցե, անդրադառնան լուրջ գրականությանը:

"ՕԼԻԳԱՐԽԻԿ ԿԵՐՊԱՐՆԵՐ ԵՆ, ՈՐՈՆՑ ԲՌՆԱՑՐԵԼ ԵՄ
ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԻ ՎՐԱ"

-Մոտ ժամանակներս որեւէ պիես սպասե՞նք թատրոններում:
- "Արտավազդ Շիդարը" Համազգային թատրոնում անցյալ տարեվերջին հանձնվեց հանդիսատեսի դատին: Այն լրիվ այլ կարգի է` ե՛ւ պիեսը, ե՛ւ բեմադրությունը. ավանգարդային, ավելի թանձր:
- Իսկ նոր գո՞րծ, որի վրա այժմ աշխատում եք:
- Մի պիես եմ գրել, բայց դեռ ոչ ոքի ցույց չեմ տվել, այն մի քիչ կոպիտ են, գուցե, դրան հարմար ռեժիսոր կամ համարձակ ռեժիսոր չգտնվի: "Օլիգարխիկ" կերպարներ են, որոնց բռնացրել եմ աշխարհի վերջի վրա, նրանց էության մասին է: Բայց "Դրամատուրգիա" ամսագրում կտպագրվի այդ պիեսը: Ռեժիսորները, եթե ցանկություն ունենան, իրենք թող դիմեն:

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում