"ԵՐԿՐԱՊԱՀԸ ԵՐԿԻՐԸ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ Է ՍՏԵՂԾՎԵԼ, ՈՉ ԹԵ ԵՐԿԻՐԸ ՔԱՆԴԵԼՈՒ"

Արխիվ 12-16

"ԵՐԿՐԱՊԱՀԸ ԵՐԿԻՐԸ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ Է ՍՏԵՂԾՎԵԼ, ՈՉ ԹԵ ԵՐԿԻՐԸ ՔԱՆԴԵԼՈՒ"


Սահմաններին տիրող իրավիճակի, վերջին` ներքաղաքական զարգացումների արդյունքում ազատամարտիկների միջեւ առաջացած անջրպետների, հնարավոր պատերազմի վերսկսման եւ հանրությանը հուզող այլ հարցերի շուրջ փորձեցինք զրուցել ԵԿՄ վարչության նախագահ, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
-Վերջերս ազատամարտիկները հաճախ են դիրքեր բարձրանում, դրանից կարելի՞ է ենթադրել, որ իրավիճակը սահմաններին իսկապես լարված է:
- Այո, լարվածությունն այս տարի ավելի շատ է, քան անցած տարիներին: Բայց ինչ վերաբերում է նրան, որ վերջին շրջանում երկրապահները ավելի շատ են դիրքեր բարձրանում, ասեմ, որ երկրապահները 1988-89թթ. դիրքերում են, երկրապահները կոչվել են դիրքերում լինելու համար: Այսօր երկրի գերագույն գլխավոր հրամանատարից, ՊՆ նախարարից սկսած` բոլորը երկրապահ են, մեր կապը չի խզվել դիրքերի հետ, սա մեր կռիվն է: Մենք ժամանակ առ ժամանակ այցելում ենք դիրքեր, իսկ հիմա երբ լարվածություն կա, մեզ պետք է ոչ միայն ՀՀ-ի, այլեւ բոլոր սահմանամերձ գոտիներ այցելել: Երկրապահների հիմնական խնդիրն այսօր այն է, որ ժողովուրդը, ինչու չէ` նաեւ զինվորները, հասկանան, որ անհրաժեշտության դեպքում մենք հինգ-վեց ժամվա ընթացքում իրենց կողքին կկանգնենք, կմարտնչեք:
- Ինչո՞վ եք բացատրում վերջին շրջանում սահմաններին տիրող լարվածությունը:
- Սահմաններին տիրող լարվածությունը, անխտիր, կապված է Ցեղասպանության հարյուրամյակի հետ: Սա Թուրքիայի ձեռքի գործն է, այսօր դիվերսիոն խմբերի կազմակերպիչները, միանշանակ, թուրքերն են: Նրանք այդ կերպ փորձում են մեզ միշտ լարված պահել, չնայած` ասեմ, որ մենք երբեք էլ չենք մոռանում, որ գործ ունենք ցանկացած ստոր քայլի պատրաստ թշնամու հետ:
- Պարոն Գրիգորյան, վերջին ներքաղաքական զարգացումներից հետո ազատամարտիկները տարբեր խմբերի բաժանվեցին: Ըստ Ձեզ, ովքե՞ր են հրահրում նման խռովությունները:
- Հրահրում են նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ բան է ազատամարտիկը, նրանք, ովքեր իրենց քաղաքական, անձնական շահերը առավել են դասում, քան ազատամարտիկներինը: Սա նորություն չէ, միշտ էլ գտնվել են մարդիկ, ովքեր փորձել են բաժանել, սեպ խրել ազատամարտիկների մեջ: Ես առհասարակ չեմ ուզում ազատամարտիկներին առանձնացնել, քանի որ ազատամարտիկը նույն մեր ժողովուրդն է, մեր զինվորը, մեր զավակը: Ես ասել, բայց մի անգամ էլ կասեմ` ազատամարտիկը նա է, ով էսօր զենքը ձեռքին սահմանին կանգնած` պաշտպանում է պետությունը, հայրենիքի թիկունքը, ինձ, իմ կնոջը, երեխաներիս ու թոռներիս: Ազատամարտիկը հայրենիքը, տունը քանդելու համար չի, ազատամարտիկը իրավունք չունի լեզու դնել ադրբեջանցու բերանը: Իսկ էսօր, հավատացած եղեք, թշնամին շատ լավ հետեւում է մեր երկրի անցուդարձին ու նկատում, որ, այ, տեսեք, ազատամարտիկներն իրար ուտում են, կանգնի ես էլ էդ առթից օգտվեմ: Համաձայն եմ, պետք է բարձրացվեն նաեւ թերությունները, խնդիրները, բայց դա կարելի է անել "ցիվիլ" ձեւերով, ոչ թե հավաքվեն փողոցում ու ինչ-որ մի քաղաքական ուժի միանան, մոռանալով, որ սաղ իրենց պետք է միանան: Էսօր ազատամարտիկներիս գերխնդիրը պետք է լինի այն, որ մենք կարողանանք մեր էրեխեքին, նոր սերնդին դաստիարակենք այնպես, ինչպես որ պետք է` բոլոր տեսակետներով, որ մեր երիտասարդ սերունդը ոչ թուրքից վախենա, ոչ էլ որեւիցե մեկից: Պետք է ապագայի մասին մտածենք, ոչ թե ընկնենք մեկս մեկին վիրավորելով, էդպես չի լինի: Ի վերջո, երկրապահը երկիրը պահելու համար է ստեղծվել, ոչ թե երկիրը քանդելու:

"ԱՊՐԻԼԻ 24-Ը ՈՉ ԹԵ ՈՂԲԻ,
ԱՅԼ ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ, ՊԱՅՔԱՐԻ ՕՐ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ"

-Սահմաններին տիրող լարվածությունը շատերին մտահոգության առիթ է տալիս, որ հնարավոր է` պատերազմ սկսվի: Նման մտավախություն ինքներդ ունե՞ք:
- Հայ-ադրբեջանական պատերազմը չհայտարարված եւ չվերջացած պատերազմ է, քանի որ ամեն օր, ամեն ժամ կատարվում են պատերազմական գործողություններ, թշնամին միշտ էլ իր ձեռքերին ազատություն տալիս է: Այնպես որ, ես համարում եմ, որ հայ ժողովրդի դեմ չհայտարարված պատերազմն սկսվել է 1989 թվականից եւ շարունակվում է մինչ օրս` չնայած կա հրադադարի պայմանագիր: Հիմա ավելի վատ է, քան բացահայտ պատերազմի ժամանակ: Գոնե էն ժամանակ գիտեինք` բացահայտ պատերազմ է` իրենք մեր վրա էին կրակում, մենք իրենց, բայց հիմա թշնամին` ի տարբերություն նախորդ տարիների, ավելի նենգ քայլերի է դիմում: Մենք պատերազմի մեջ ենք, ապրում ենք պատերազմական իրավիճակում` ամեն օր կրակոցներ են սահմանին, շարունակ զոհեր ենք տալիս, վիրավորվում են հայ քաջեր, տղաներ, որ կարողանում են հերոսաբար չեզոքացնել թշնամու դիվերսիոն թափանցման ցանկացած փորձ: Տղաներն իրենցն անում են, բայց մենք էլ իրականությունից կտրվելու իրավունք չունենք: Սա չեմ ասում, որ ժողովուրդը վախենա, հակառակը, մենք շատ մարտունակ բանակ ունենք, ու դրա մասին շատ լավ գիտի թշնամին: Ավելին ասեմ, չնայած այդքան հզոր զինտեխնիկաներ ունի հակառակորդը, բայց դեռ վախ ունի մեզանից: Քանի որ մեր բանակն այսօր կարողանում է ապացուցել, որ մարտունակ է, որ տարածաշրջանում առաջատար է, որ ընդունակ է իր առջեւ լուրջ առաջադրանքներ դնել եւ հաջողությամբ լուծել, հարկ եղած դեպքում` կիրառել 21-րդ դարի առաջատար բանակներին բնորոշ օպերացիաներ: Եվ ես համոզված եմ, որ եթե մենք շարունակենք համախմբված լինել, վաղ թե ուշ` թուրքը կընդունի Ցեղասպանության փաստը եւ օրակարգում կդրվի փոխհատուցման խնդիրը: Իսկ դրա համար, նորից եմ կրկնում, անհրաժեշտ է հայ ազգի միասնական եւ հետեւողական աշխատանքը: Աշխարհը մեզ հետ հաշվի կնստի, մեր խնդիրներին հետամուտ կլինի, եթե տեսնի, որ մենք միասնական ենք եւ ուժեղ, եթե տեսնի, որ մենք վճռական ենք եւ աննահանջ: Չկա մի հայ ընտանիք, որ Ցեղասպանության ժամանակ կորուստ չի ունեցել, ուրեմն սա համազգային մեծագույն խնդիր է: Պետք է հիշենք ազգովին, որ ապրիլի 24-ը ոչ թե ողբի, ոչ թե լաց ու կոծի, այլ վրիժառության, պայքարի, պահանջատիրության օր պետք է լինի:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում