"ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏ ԿԱՆՉԵԼԸ ՄԵՐ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է"

Արխիվ 12-16

"ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏ ԿԱՆՉԵԼԸ ՄԵՐ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է"

Խորհրդարանում երեկ քննարկվում էր ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հեղինակած "ՀՀ-ում առաջացած կառավարման ճգնաժամի մասին" ԱԺ հայտարարության նախագիծը: Սակայն այս անգամ ԲՀԿ-ն ՀԱԿ-ին միայնակ թողեց, իսկ արդյունքում Լ. Զուրաբյանը խոսեց` երեւակայելով, որ գտնվում է ոչ թե ԱԺ նիստերի դահլիճում, այլ Ազատության հրապարակում: Այդպես էլ չանդրադառնալով վերոնշյալ հայտարարության բովանդակությանը` Լ. Զուրաբյանը սկսեց խոսել հնարավոր բոլոր ճգնաժամերի մասին, այդ թվում նշեց, թե արտաքին քաղաքականության մեջ բազմաթիվ ձախողումներ ենք ունեցել` մասնավորապես շահարկելով հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչելն ու ԵՄ ասոցացման պայմանագրի ստորագրման փոխարեն ԵՏՄ-ին անդամակցելը:

Այս մասին "Իրավունքը" զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ.
-Կարծում եմ` ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ելույթում կար այդ հարցի պատասխանը, եւ արտաքին քաղաքականության մեջ մենք որեւիցե անհաջողություն չունենք: Ո՞րն է անհաջողությունը, որ հետ ենք կանչել հայ-թուրքական արձանագրություննե՞րը: Ի՞նչ է, պետք է թողնեի՞նք, բոլորն էին դա պահանջում: Հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելը, կարծում եմ, մեր արտաքին քաղաքական հաղթանակներից մեկն է, որովհետեւ մենք ապացուցեցինք աշխարհին, որ Թուրքիան ոչ կառուցողական քաղաքականություն է վարում տարածաշրջանում, ոչ մի պայմանով չի ուզում ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ չի ուզում բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, այսինքն` շարունակում է Հայաստանի շրջափակումը: Այնպես որ, Հայաստանի նախագահը հետ կանչեց այդ արձանագրությունները շատ տեղին եւ ժամանակին: Եվ երկրորդ` վերջերս ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց շուրթերով հնչեց, որ ԱՄՆ-ն շարունակելու է իր հարաբերությունները Հայաստանի հետ այնպես, ինչպես նախկինում: Նույնն արեց Եվրամիությունը, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը ԵՄ ասոցացման պայմանագիրը չստորագրեց, այլ մտավ Եվրասիական տնտեսական միություն: Ոչ միայն չեմ կարծում, որ  անհաջողություններ ենք ունեցել արտաքին քաղաքականության բնագավառում, այլ գտնում եմ, որ երբեք Հայաստանի միջազգային ճանաչելիությունը այս մակարդակով չի եղել, քան այսօր: Հատկապես մեր արտաքին քաղաքականության հաջողություններից մեկը համարում եմ ՀՀ նախագահի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի 69-րդ նստաշրջանում: Հրաշալի ելույթ էր, որով իրապես Հայաստանը իր տեսակարար կշիռը բավականին բարձրացրեց միջազգային կառույցներում: Այնպես որ, Լեւոն Զուրաբյանի բերած փաստարկներն ընդամենը բառերի շարան էր, եւ դա չի համապատասխանում իրականությանը: Եվ, ընդհանրապես, կառավարական ճգնաժամի մասին այդ փաստաթուղթը գրված է աղավաղված փաստերի վրա, որն իմ գործընկերներն իրենց ելույթներում ապացուցեցին:
- Իսկ ո՞ւմ է հարկավոր կառավարական ճգնաժամի մասին նման հայտարարություն ընդունելը:
- Դա շատ ձեռնտու է մեր հակառակորդին, եւ ամենավատը հենց դա է: Պետք է նաեւ նկատի ունենաս, թե թշնամին ինչ դիրք կգրավի նմանատիպ հարցերի վերաբերյալ: Ուզում եմ հատուկ նշել, որ Ադրբեջանում մեկ գիշերվա մեջ 38-40 տոկոսով արժեզրկվեց մանաթը, բայց ադրբեջանցիների մտքով չէր անցնի, որ դա համարեն կառավարական ճգնաժամ, որովհետեւ հասկանում են գազի, նավթի գների անկումը եւ այլն: Իհարկե, այս ճգնաժամի պայմաններում կունենանք անհաջողություններ` ե՛ւ տնտեսական, ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ արտաքին քաղաքականության մեջ, ու այս իրավիճակում կարող է ունենանք նաեւ բացթողումներ: Բայց արդյոք այդ բացթողումները համապատասխանում են նրան, որ ի լուր աշխարհի, մեր թշնամիների` ասենք, որ Հայաստանում կա կառավարական ճգնաժամ: Արդյո՞ք կարիք կար անդրադառնալ եւ ասել, թե պետական գաղտնիք չենք ուզում բացել, բայց առաջ 13,5 հազար մարդ էր զորակոչվում բանակ, հիմա չենք ասի, թե քանիսը: Այդ ի՞նչ տերմինաբանություն է: Իսկ այդ հայտարարության զեկուցողը մի կուսակցություն է ներկայացնում, որի լիդերը հանրապետության առաջին նախագահն է, եւ շատ եմ ափսոսում դրա համար: Անընդհատ մեղադրել գործող իշխանություններին` շատ հեշտ է, եւ որ ամենակարեւորն է, ինչպես մեր ընկերներից մեկը նկատեց, եթե դուք կառավարական ճգնաժամ եք ասում, ի՞նչ եք առաջարկում, ձեր ծրագիրը ո՞րն է: Միայն այն, որ Սերժ Սարգսյանը նախագահ չլինի` դո՞ւք լինեք: Սա հարցի լուծում չէ, եթե դու չունես սեփական ծրագիր` կոռուպցիայի դեմ, մնացած թերությունների դեմ, միայն ընդունակ ես քննադատելու, դա չեմ համարում, որ լուրջ քաղաքական գործընթաց է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում