ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՎԱՐԺՎՈՒՄ Է ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼՈՒ ՄՏՔԻՆ
Արխիվ 12-16ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՎԱՐԺՎՈՒՄ Է ԿՈԱԼԻՑԻԱ
ԿԱԶՄԵԼՈՒ ՄՏՔԻՆ
Օր օրի քաղաքական կուլիսներում առավել շատ են տարածվում այն տեղեկությունները, թե շատ շուտով ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցա կկազմի: Ի դեպ, այս գաղափարից ոչ միայն բոլորովին չեն նեղվում ՀՅԴ-ական պատգամավորները, այլ նաեւ թե՛ ԱԺ միջանցքներում, թե՛ ԱԺ նիստերի դահլիճում «ջան ասում ու ջան լսում են» քաղաքական մեծամասնության հետ: Երեկ էլ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ հարազատ խմբակցության պատգամավորների կողքին նստելու փոխարեն, ԱԺ նիստերի դահլիճում հարմարավետ տեղավորվել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության
պատգամավոր ՎՈԼՈԴՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ կողքին ու ամենեւին էլ չէր շտապում իր տեղը վերադառնալ: Միգուցե այդ «դարդից» էր, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ էլ ստանձնել էր նիստերի դահլիճում Ա. Վարդանյանի սիրելի զբաղմունքը դարձած համակարգչային «շախմատ գլորելու» պարտավորությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

