ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ ԹՈՂԵՑ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ ԹՈՂԵՑ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻՆ
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիկարության ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, պատասխանելով համասեռամոլական միակ հայկական կայքի պաշտոնական հարցմանը` մեղմ ասած, չողջունելով ԵԽԽՎ 22 պատվիրակների` «Իրավունք» թերթի դեմ հալածանքներ սկսելու կոչը: Նա նաև հարցերի ձևակերպումը որակել էր «փորք-ինչ հեգնական»: Ինչևէ, ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանը` առանց մեկնաբանության.
- Դուք՝ իբրև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, պատվիրակության անդամներին և ձեր ՀՀԿ-ական գործընկերներին հստակ բացատրե՞լ եք, որ անհրաժեշտ է հեռու մնալ ատելության և անհանդուրժողականության դրսևորումներից։
- Պատվիրակության անդամներին, ինչպես նաև այլ պատգամավորներին որևէ խնդիր բացատրելու կարիք չկա։ Բացատրել բառը տվյալ կոնտեքստում անընդունելի է էթիկայի և օրինականության տեսանկյունից, քանի որ պատգամավորներն ազատ են իրենց կարծիքն արտահայտելու մեջ և որևէ պատգամավոր ատելություն կամ անհանդուրժողականություն չի ցուցաբերել։
Բացի այդ, Աժ պատգամավորներն ընտրվում են ժողովրդի կողմից և, ըստ ՀՀ Սահմանադրության 66 հոդվածի, պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով։ Պատգամավորն իր պատգամավորական լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորի իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Աժ-ում հայտնած կարծիքի համար:
Միաժամանակ նշեմ, որ խոսքի և մամուլի ազատությունները, որպես գերագույն ժողովրդավարական արժեքներ, ևս մեկ անգամ վերահաստատել են Եվրոպական բազմաթիվ պետությունների առաջնորդները և ղեկավարները, երբ մասնակցել են Փարիզի աջակցության քայլերթին՝ ի պաշտպանություն մամուլի ազատությանը, փարիզյան «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրակազմի գնդակահարությունից հետո։
Ատելության և անհանդուրժողականության դրսևորումներից զերծ մնալը համամարդկային արժեքներ են եւ դրանց նեղ քաղաքական շահարկումները ընդունելի չեն։
- Դատապարտե՞լ եք կամ պատրաստվո՞ւմ եք դատապարտել «Իրավունք» թերթում հրապարակված, դատական գործի և ԵԽԽՎ պատվիրակների հայտարարության պատճառ դարձած «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակ» հոդվածում տեղ գտած մտքերը:
- Տեղեկացնեմ Ձեզ, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է հայցվորների հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի՝ Ձեր կողմից նշված հոդվածի կապակցությամբ։ Իր որոշման հիմքում դատարանը դրել է խոսքի և մամուլի ազատության ժողովրդավարական սկզբունքները։ Դատարանի որոշումը հայցվորների կողմից բողոքարկվել է վերադաս ատյան, և այն իրավասու է լուծել միմիայն վերաքննիչ դատարանը։ Ավելին՝ արդարադատություն իրականացնելու ընթացքում անընդունելի են բոլոր այն գործողությունները, որոնք կարող են դիտվել որպես ճնշում անկախ դատական համակարգի նկատմամբ՝ արդարադատություն իրականացնելու փուլում։
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ 22 պատգամավորների տարածած հայտարարությանը, ապա դրան ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հանդես է եկել բաց նամակով, որտեղ պարզաբանել է իրավիճակը մամուլի և խոսքի ժողովրդավարական կարևորազույն սկզբունքների տեսանկյունից: Բացի այդ, Բաբուխանյանը պահանջել է ներողություն խնդրել, և այդ վեճը նույնպես կարող է իր լուծումը ստանալ դատական կարգով։
Նշենք նաև, որ մի շարք Աժ պատգամավորներ, կուսակցությունների ղեկավարներ, հասարակական կազմակերպություններ դատապարտել են ԵԽԽՎ 22 պատգամավորների հայտարարությունը՝ դիտելով այն որպես ճնշում մամուլի և խոսքի ազատության հանդեպ։
- Որպես ՀՀ ԱԺ պատգամավոր՝ ի՞նչ քայլեր եք ծրագրում իրականացնել «Իրավունք» թերթում մասնավորապես և Հայաստանի մեդիադաշտում՝ առհասարակ ատելության, խտրականության դրսևորումների դեմ պայքարելու ուղղությամբ։
- Որպես ԱԺ պատգամավոր չեմ կիսում այն գնահատականը, որ «Իրավունք» թերթում առկա են ատելության կամ խտրականության դրսևորումներ։ Պետք է նշեմ նաև, որ ՀՀ Աահմանադրությունը երաշխավորում է բազմակարծությունը (հոդված 7), մտքի ազատության իրավունքը (հոդված 26) , կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը (հոդված 27)։
Հոդված 27-ում ասված է. «Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվել իր կարծիքից կամ փոխելու այն»: Նույն հոդվածում ասված է. «Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է», իսկ զանգվածային լրատվության մասին օրենքի հոդված 4-ում ասված է. «Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն՝ իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա։ Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունության ընթացքում որպես հասարակական պարք կատարող անձ պաշտպանվում է ՀՀ օրենսդրությամբ: Նույն Օրենքի հոդվածում ասված է նաև, որ «Արգելվում է որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրակակացնռղի և լրագրողի նկատմամբ»:
- Որպես իշխանության ներկայացուցիչ՝ Աժ փոխխոսնակ, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել կամ պատրաստվում ձեռնարկել Նախարարների կոմիտեի առաջարկությունները կյանքի կոչելու և սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հիմքով խտրականության դրսևորման դեմ պայքարելու ուղղությամբ։
- ՀՀ Աահմանադրությունը հռչակում է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև։ Հետևաբար ցանկացած հատկանիշով խտրականությունն ընդունելի չէ։

