ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ ԹՈՂԵՑ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ ԹՈՂԵՑ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻՆ


 

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիկարության ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, պատասխանելով համասեռամոլական միակ հայկական կայքի պաշտոնական հարցմանը` մեղմ ասած, չողջունելով ԵԽԽՎ 22 պատվիրակների` «Իրավունք» թերթի դեմ հալածանքներ սկսելու կոչը: Նա նաև հարցերի ձևակերպումը որակել էր «փորք-ինչ հեգնական»: Ինչևէ, ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանը` առանց մեկնաբանության.


- Դուք՝ իբրև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, պատվիրակության անդամներին և ձեր ՀՀԿ-ական գործընկերներին հստակ բացատրե՞լ եք, որ անհրաժեշտ է հեռու մնալ ատելության և անհանդուրժողականության դրսևորումներից։


- Պատվիրակության անդամներին, ինչպես նաև այլ պատգամավորներին որևէ խնդիր բացատրելու կարիք չկա։ Բացատրել բառը տվյալ կոնտեքստում անընդունելի է էթիկայի և օրինականության տեսանկյունից, քանի որ պատգամավորներն ազատ են իրենց կարծիքն արտահայտելու մեջ և որևէ պատգամավոր ատելություն կամ անհանդուրժողականություն չի ցուցաբերել։

Բացի այդ, Աժ պատգամավորներն ընտրվում են ժողովրդի կողմից և, ըստ ՀՀ Սահմանադրության 66 հոդվածի, պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով։ Պատգամավորն իր պատգամավորական լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորի իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Աժ-ում հայտնած կարծիքի համար:

Միաժամանակ նշեմ, որ խոսքի և մամուլի ազատությունները, որպես գերագույն ժողովրդավարական արժեքներ, ևս մեկ անգամ վերահաստատել են Եվրոպական բազմաթիվ պետությունների առաջնորդները և ղեկավարները, երբ մասնակցել են Փարիզի աջակցության քայլերթին՝ ի պաշտպանություն մամուլի ազատությանը, փարիզյան «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրակազմի գնդակահարությունից հետո։

Ատելության և անհանդուրժողականության դրսևորումներից զերծ մնալը համամարդկային արժեքներ են եւ դրանց նեղ քաղաքական շահարկումները ընդունելի չեն։


- Դատապարտե՞լ եք կամ պատրաստվո՞ւմ եք դատապարտել «Իրավունք» թերթում հրապարակված, դատական գործի և ԵԽԽՎ պատվիրակների հայտարարության պատճառ դարձած «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակ» հոդվածում տեղ գտած մտքերը:


- Տեղեկացնեմ Ձեզ, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է հայցվորների հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի՝ Ձեր կողմից նշված հոդվածի կապակցությամբ։ Իր որոշման հիմքում դատարանը դրել է խոսքի և մամուլի ազատության ժողովրդավարական սկզբունքները։ Դատարանի որոշումը հայցվորների կողմից բողոքարկվել է վերադաս ատյան, և այն իրավասու է լուծել միմիայն վերաքննիչ դատարանը։ Ավելին՝ արդարադատություն իրականացնելու ընթացքում անընդունելի են բոլոր այն գործողությունները, որոնք կարող են դիտվել որպես ճնշում անկախ դատական համակարգի նկատմամբ՝ արդարադատություն իրականացնելու փուլում։

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ 22 պատգամավորների տարածած հայտարարությանը, ապա դրան ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հանդես է եկել բաց նամակով, որտեղ պարզաբանել է իրավիճակը մամուլի և խոսքի ժողովրդավարական կարևորազույն սկզբունքների տեսանկյունից: Բացի այդ, Բաբուխանյանը պահանջել է ներողություն խնդրել, և այդ վեճը նույնպես կարող է իր լուծումը ստանալ դատական կարգով։

Նշենք նաև, որ մի շարք Աժ պատգամավորներ, կուսակցությունների ղեկավարներ, հասարակական կազմակերպություններ դատապարտել են ԵԽԽՎ 22 պատգամավորների հայտարարությունը՝ դիտելով այն որպես ճնշում մամուլի և խոսքի ազատության հանդեպ։


- Որպես ՀՀ ԱԺ պատգամավոր՝ ի՞նչ քայլեր եք ծրագրում իրականացնել «Իրավունք» թերթում մասնավորապես և Հայաստանի մեդիադաշտում՝ առհասարակ ատելության, խտրականության դրսևորումների դեմ պայքարելու ուղղությամբ։


- Որպես ԱԺ պատգամավոր չեմ կիսում այն գնահատականը, որ «Իրավունք» թերթում առկա են ատելության կամ խտրականության դրսևորումներ։ Պետք է նշեմ նաև, որ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է բազմակարծությունը (հոդված 7), մտքի ազատության իրավունքը (հոդված 26) , կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը (հոդված 27)։

Հոդված 27-ում ասված է. «Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվել իր կարծիքից կամ փոխելու այն»: Նույն հոդվածում ասված է. «Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է», իսկ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի հոդված 4-ում ասված է. «Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն՝ իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա։ Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունության ընթացքում որպես հասարակական պարք կատարող անձ պաշտպանվում է ՀՀ օրենսդրությամբ»: Նույն Օրենքի հոդվածում ասված է նաև, որ «Արգելվում է որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրակակացնռղի և լրագրողի նկատմամբ»:


- Որպես իշխանության ներկայացուցիչ՝ Աժ փոխխոսնակ, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել կամ պատրաստվում ձեռնարկել Նախարարների կոմիտեի առաջարկությունները կյանքի կոչելու և սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հիմքով խտրականության դրսևորման դեմ պայքարելու ուղղությամբ։


- ՀՀ Աահմանադրությունը հռչակում է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև։ Հետևաբար ցանկացած հատկանիշով խտրականությունն ընդունելի չէ։

 


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում