ԻՆՉՈՒ Է ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԹԱՔՑՆՈՒՄ ԻՐ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Արխիվ 12-16ԻՆՉՈՒ Է ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԹԱՔՑՆՈՒՄ ԻՐ
ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ինչպես ժողովուրդն է ասում, իրեն մի պահ զգաց <ձուկը ջրում> եւ փորձեց ցեխ շպրտել այն պատգամավորների խոսքերին, ովքեր երեկ անխնա քննադատության ենթարկեցին, թե՛ իրեն եւ թե՛ ՀԱԿ-ի ղեկավարին: Զուրաբյանը, սակայն այդպես էլ չկարողացավ համոզիչ ելույթ ունենալ եւ արդարացնել ՀՀՇ-ական իշխանությունների ժամանակ, թե՛ Հայաստանի եւ թե՛ հայության նկատմամբ իրականացրած ոճրագործությունները, արդարացնել ալան-թալանը, Արցախը Ադրբեջանին հանձնելու որոշումները: Լյովիկ Զուրաբյանը այսօր այդքան ոգեվորված ներկայացնում էր ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի կողմից առաջարկված կառավարման ճգնաժամի մասին իր ելույթը , սակայն պետք է նշենք, որ վերոնշյալ պատգամավորը չի հարգվում եկամուտների թափանսիկության մասին հայտարարագրեր ներկայացնելու պահանջը: Ավելին, նա դեռ չի ներկայացրել անցյալ տրավա հայտարարագիրը, իսկ նախորդ տարիների հայտարարագրերում բազմաթիվ տեղեկություններ թաքցրել է ինչպես ինքը, այնպես էլ իր հետ փոխկապակցված անձինք: Միայն կարելի է ասել, որ կոռուպցիայից անընդհատ խոսացողը, եթե թաքցնում է սեփական ունեցվածքի եւ եկամուտների մասին օրենքով պահանջված տվյալները, հավանաբար նույն կոռուպցիայի մասին խոսելու իրավունք չունի: Ու չի կարելի չհամաձայնել Խոսրով Հարությունյանի հետ ով երեկ ասաց, եթե իր եկամուտների աղբյուրը պարզ է, ապա Լ Զուրաբյանի դեպքում այն թաքցվում է եւ հավանաբար հենց կոռուպցիոն պատճառներով: Հիշեցնենք, որ Խոսրով Հարությունյանը նաեւ նշեց, որ Զուրաբյանն ու իր թիմակիցները ձեռք են բերում այնպսի թանկարժեք հագուստներ, որոնք համահունչ չեն իրենց աշխատավարձին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

