ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱԿ-Ն ԻՐ ԱՆՑՅԱԼԻ ԳԱՂՋ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ Է
Արխիվ 12-16ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱԿ-ն ԻՐ ԱՆՑՅԱԼԻ ԳԱՂՋ
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է
Այսօր Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ին անվանեց իր անցյալի գաղջ հիշողություն:
«Նախորդ ուրբաթ իմ օրինագծի քննարկման ժամանակ Գագիկ Ջհանգիրյանի ելույթից հետո ՀՀԿ ներկայացուցիչները ծափահարեցին: Կարծում եմ, նման արձագանքն ի հայտ է եկել Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղտնի շփումների շնորհիվ, որի մասին Տեր-Պետրոսյանը հայտարարել է իր վերջին բաց նամակում: Դրա հետ կապված ուզում եմ հայտարարել, որ քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք վկայակոչում են Սերժ Սարգսյանի հետ հանդիպումները, ինձ համար անցյալ են: Ինձ համար դրանք գաղջ անցյալի հիշողություններ են»,- հայտարարեց Փաշինյանը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

