ՀԵՐԹԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ՝ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՄԱԲ

Արխիվ 12-16

ՀԵՐԹԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ՝ ՀԵՐԹԱԿԱՆ

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՄԱԲ

 

Ինչպես արդեն անդրադարձել է iravunk.com-ը, փետրվարի 14-ին մեկնարկեց Հայաստանում բրիտանական ֆիլմերի հերթական՝ 13-րդ փառատոնը Մոսկվա կինոթատրոնում, որն անցկացնում է բրիտանական խորհուրդը: Փառատոնի մեկնարկը ազդարարեց անձամբ ՀՀ-ում Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը: Նա հայտնեց, որ փառատոնի հիմնական թեման սերն է եւ ներկայացվելու են 2014 թվականին նկարահանված բրիտանական լավագույն ֆիլմերը: Դեսպանն ասաց, որ ֆիլմերում սիրո թեման դիտարկվում է տարբեր դրսեւորումներով: Սակայն ինչպես պարզվեց ֆիլմերում ներկայացված սերը ոչ մի առնչություն չունի քրիստոնեական, կամ նորմալ մարդկային սիրո հետ: Ու թեեւ փառատոնը անց է կացվում մեծ պահքի ժամանակաշրջանում, ապա դեսպանի գովաբանած սերը հակաքրիստոնեական է: Մենք արդեն անդրադարձել ենք փառատոնի բացմանը ներկայացված <Նմանակման խաղ> ֆիլմին, որը նվիրված է մի արվամոլ գիտնականի: Իսկ ուրբաթ օրը, փետրվարի 20-ին, երբ հայ ժողովուրդը նշում էր արցախյան զարթոնքի օրը, Մոսկվա կինոթատրոնում բրիտանացիները ցուցադրեցին <Սերը ամեն ինչ է> խայտառակ ֆիլմը: Այն ըստ էության քարոզում էր համասեռամոլների սերը եւ ավելին ցուցադրում է համասեռամոլների սեռական այլանդակությունները: Խմբագրություն զանգահարած ականատեսները ասում էին, որ ստիպված են եղել փակել իրենց եւ երեխաների աչքերը եւ արագորեն դուրս են եկել դահլիճից: Ֆիլմի ազդագրերում որեւէ տեղ նշված չի եղել, որ այն նախատեսված է 18-ից բարձր տարիքի համար: Ըստ էության, Հայաստանում Բարիտանիայի դեսպանը, բրիտանական խորհուրդը քարոզում են համասեռամոլների մասին ֆիլմեր, անվանելով դրանք բրիտանական լավագույն ֆիլմեր: Ինչպես մեզ ներկայացրեց բրիտանական մեր աղբյուրներից մեկը, ներկայացված ֆիլմերի մեծ մասը ոչ միայն լավագույնը չեն, այլ ընդհանրապես իրենց մոտ այդ ֆիլմերին ծանոթ չեն, կան շատ այլ արժանավոր բրիտանական ֆիլմեր, որոնք սակայն Հայաստան չեն բերվում: Կարելի է ենթադրել, որ բրիտանական ֆիլմերի փառատոնն ունի շատ կոնկրետ նպատակ, այլասերել հայ հասարակությանը: Կարծում ենք ի վերջո այս հարցի շուրջ պետք է իրենց խոսքն ասեն Մշակույթի եւ ԱԳ նախարարությունները, Հայ Առաքելական եկեղեցին, մտավորականությունը, Ազգային ժողովը: Նշենք նաեւ, որ բազմամարդություն ապահովելու համար ցուցադրություններն անվճար են եղել, որին մասնակցում էին նաւ երեխաները, որով  խախտվում է երեխայի իրավունքի մասին օրենքը: մասնավորապե այդ օրենքի 9-րդ կետում ասված է, որ <պետությունը ու նրա համապատասխան մարմինները իրականացնում են երեխայի պաշտպանություն ցանկացած բռնությունից,... մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից եւ նրա իրավունքների եւ օրինական շահերի այլ ոտնահարումից>: Իսկ նույն օրենքի 10-րդ հոդվածում գրած է. <Երեխայի հայացքները, համոզմունքները եւ կարծիքը ենթակա են նրա տարիքին եւ հասունությանը համապատասխան  պատշաճ ուշադրությամբ>: Նույն հոդվածը սահմանում է հատուկ ուշադրություն երեխայի բարոյական նկարագրի նկատմամբ:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում