ԱՆԳԱՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՋԱԿՑԵՑ ՀԱԿ-ԻՆ
Արխիվ 12-16ԱՆԳԱՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՋԱԿՑԵՑ ՀԱԿ-ԻՆ
ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի կողմից առաջարկված կառավարման ճգնաժամի մասին քննարկումները հետաքրքիր զարգացումներ են ստանում: Նախ ինչպես հայտնի է նույն ԲՀԿ-ն ոչ միայն չի մասնակցում քննարկումներին, այլ ընդհանրապես բացակայում է նիստերի դահլիճից՝ բոյկոտելով նաեւ այս հարցը: Չեն աջակցում նաեւ մյուս ընդդիմադիրները այս նախաձեռնությանըը: Այսօր արդեն ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը իր ելույթում նշեց, որ համաձայն չէ իր գործընկեր Լեվոն Զուրաբյանի հետ: <Ժառանգություն> խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ միանշանակ չվերաբերվեց հարցին եւ հիշեցրեց՝ ՀԱԿ-ի ՀՀՇ-ական անցյալը: Նա զուգահեռներ անցկացրեց Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի 1994 թվականի դեկտեմբերի ելույթի միջեւ, սակայն փաստեց, որ ՀՀ նախագահի ելույթն ավելի կատարելագործված էր:
ՀՅԴ-ի անունից հանդես եկող Արծվիկ Մինասյանը ունեցավ տեսական բնույթի դասախոսություն, տարբեր բառարաններից մեջ բերելով ճգնաժամ բառի ստուգաբանությունը՝ կոչ անելով ելույթ ունեցողներին չվիրավորել միմյանց: Եթե սրան ավելացնենք անկախ պատամավոր Էդմոն Մարուքյանի երեկվա ելույթը, որտեղ նա հայտարարեց, որ ՀԱԿ-ը այլընտրանք չէ իշխանությունների համար եւ, որ վերջապես ՀԱԿ-ի մի մասը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը ու Հրանտ Բագրատյանը, նույնպես համաձայն չեն Լեւոն Զուրաբյանի հետ, ստացվում է, որ Լ. Զուրաբյանն Ազգային ժողովում ունի կես խմբակցության աջակցություն եւ կստանա պատգամավորների ձայների 10 տոկոսից քիչ ձայներ: Արդյոք պետք էր Լյովիկին երկու օր զբաղեցներ խորհրդարանը, որպեսզի նրա համար պարզ դառնա, որ պատգամավորների 90 տոկոսը համարում է, որ նա սխալ է:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

