ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԱԼԻՍ
Արխիվ 12-16ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԱԼԻՍ
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից «Իրավունքը» պարզեց` համաձայն է արդյոք «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ «եռյակ» այլեւս գոյություն չունի:
Հրանտ Բագրատյանն ասաց, որ ընդդիմության հասցեին ոչ մի խոսք չի ասելու. «Ցանկացած քաղաքական գործիչ, որն ընդդիմության հասցեին ինչ-որ բան է ասում` սկսում է դատել` ճիշտ է, սխալ է ընդդիմությունը, դա համարում եմ խառնակչություն: Ես ընդդիմության մասին վերլուծականներով հանդես չեմ գալիս: Բացահայտ գնահատական ընդդիմության վերաբերյալ չեմ տա»,- եզրափակեց ՀԱԿ պատգամավորը:
Հ.Գ. Փաստորեն, Հրանտ Բագրատյանի պատասխանից կարելի է եզրակացնել. Խառնակիչ է ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանը, այլեւ նույն խմբակցության գործընկեր Նիկոլ Փաշինյանը, ով երեկ իր ելույթում հայտարարեց, որ իշխանության մասին ամեն ինչ ասված է, հիմա պետք է խոսել ընդդիմության 20 տարվա ձախողումների մասին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

