ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՑ 28-Ը
Արխիվ 12-16ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՑ 28-Ը
Փետրվարի 24-ից 28-ը ամենուրեք կհաստատվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը մի փոքր կբարձրանա:
Երևանում գիշերը կլինի 0-3 °C, ցերեկը` +8+11 °C, Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռներում, Վայոց ձորի լեռներում գիշերը կլինի -6-11 °C, ցերեկը` -1+4 °C, Լոռիում գիշերը սպասվում է -5-10 °C, ցերեկը` +1+6 °C, Տավուշում գիշերը օդի ջերմաստիճանը կլինի -1-6 °C, ցերեկը` +5+9 °C, Արագածոտնի նախալեռներում գիշերը` -0-5 °C, ցերեկը` +6+10 °C, Արարատում, Վայոց ձորի լեռներում, Արմավիրում գիշերը կլինի 0-4 °C, ցերեկը` +7+11 °C, Սյունիքի հովիտներում գիշերը սպասվում է 0-4 °C, ցերեկը` +6+11 °C, Սյունիքի նախալեռներում գիշերը կլինի -4-9 °C, ցերեկը` 0+5 °C:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

