ՋԵՐՄՈՒԿԸ` ՁՅՈՒՆԵ ՔԱՆԴԱԿՆԵՐԻ ՔԱՂԱՔ

Արխիվ 12-16

ՋԵՐՄՈՒԿԸ` ՁՅՈՒՆԵ ՔԱՆԴԱԿՆԵՐԻ ՔԱՂԱՔ


«Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ  փետրվարի 20-22-ը Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ «Ձնեմարդուկ-2015» փառատոնը, որի հիմնական նպատակն է Ջերմուկում զարգացնել ձմեռային զբոսաշրջությունը: Նկատելի է դառնում, որ  չորրորդ տարին անցկացվող փառատոնը  ծառայում է  իր նպատակին, քանի որ տարեցտարի ավելանում է ե′ւ զբոսաշրջիկների ե′ւ փառատոնի մասնակիցների թիվը: Այս տարի փառատոնին իր մասնակցությունն էր բերել նաեւ սիրողական հեծանվային սպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան: «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ ՎԱԶԳԵՆ ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻ խոսքով`այս տարի «Ձնեմարդուկ» փառատոնի առանձնահատկությունն այն էր, որ հրավիրված են եղել  պրոֆեսիոնալ քանդակագորական խմբեր.«Փառատոնի դժվարությունները կապված էին եղանակային պայմանների հետ: Կազմակերպչական առումով որեւէ խնդիր չունեցանք, քանի որ արդունավետ իրականացրեցինք այն բոլոր առաջադրանքները, որոնք մեր առջեւ դրված էին»,-նշեց Վ. Գալստյանը եւ ընդգծեց, որ փառատոնի ամենամեծ ձեռքբերումը փառատոնի ճանաչելիությունն է եւ ձմեռային զբոսաշրջության ոլորտում հետաքրքրվողների ներգավումը,  քանի որ ձմեռային տուրիզմը Հայաստանում կայացած չէ.«Մեծ հաշվող ձմեռային փառատոներ Հայաստանում քիչ են անցկացվում եւ մենք փորձում ենք այդ բացը լրացնել»,-ավելացրեց Վազգեն Գալստյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԸ կարեւորեց փառատոների եւ հատկապես ձմեռային փառատոների անցկացումը.«Փառատոները շատ կարեւոր են տվյալ համայնքը ներքին եւ միջազգային շուկայում ներկայացնելու համար: «Ձնեմարդուկ» փառատոնը գնալով մեծ ճանաչում է ձեռք բերում: Ցանկությունը մեծ է, որ փառատոնը դառնա ամենամյա եւ ավանդաբար նշվի: Այնպես պետք է անենք, որ Ջերմուկը տարվա չորս եղանակներին դառնա հանգստի ակտիվ կենտրոն»,-շեշտեց Մ. Ապրեսյանը:

Ադեն երկրորդ տարին է փառատոնին մասնակցում է նաեւ «Կարին» ավանդական երգի պարի համույթը`ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ գլխավորությամբ: Ըստ Գ. Գինոսյանի դժվար է ձյան վրա պարել, մանավանդ այն դեպքում, երբ հավաքված հանդիսատեսին նույնպես պետք էր սովորեցնել պարել.«Իհարկե դժվար էր պարել ձյան վրա, եթե դժվարություններից պետք է վախենանք, մենք երկար ճանապարհ չենք անցնի: Կարծում եմ հայի համար դժվարությունները երբեք վախենալու չեն եղել եւ հայ մարդու ամենամեծ առաքելությունը դժվարություն հաղթահարելն է»,-փաստեց Գագիկ Գինոսյանը եւ մեջբերելով փիլիսոփայական այն միտքը, որ  հազար մղոնանոց ճանապարհը սկսվում է առաջին քայլից `նկատեց,  որ այս փառատոնում էլ նման սկզբունքով պետք է շարժվել:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում