՛՛ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԱՊՐԻԼԻ 24-Ի ՇԵՄԻՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՊԱՌԱԿՏԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ՛՛. Հ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

՛՛ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԱՊՐԻԼԻ 24-Ի ՇԵՄԻՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ

ՊԱՌԱԿՏԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ՛՛. Հ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ.

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Այսօր ելույթ ունենալով ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ԱԺ ամբիոնից ՀԱԿ խմբակցության հիշողությունը մի լավ թարմացրեց հիշեցնելով նրանց <մաքրամաքուր> անցյալը. <Լսում էի պարոն Զուրաբյանի ելույթը եւ ուզում էի հասկանալ նպատակը, ինչ խնդիր է դրված իր առջեւ այս ամբիոնը զբաղեցնելու , ԱԺ-ի ժամանակը վատնելու համար: Ասվում էին խոսքեր, որը նման էր խոհանոցում միջին մակարդակից ցածր, տան տնտեսուհուն վայել մտքերին՝ <դժվարություններ կան, սա վատ է, նա վատն է>: Կամ տպավորությունն այնպսիսն է, կարծես խանութում կաթի հերթում կանգնած խոսակցություններ ու բամբասանքներ լսելուց հետո, գալիս են տուն, պատմում, թե <գիտես, ախչի, սենց բան ա եղել> ձեւակերպմամբ: Մտածում եմ գուցե ռեվանշիզմն է այն նպատակը, որը դրդել է այս բարձր ամբիոնը  նման ցածր մակարդակով օգտագործելիս: Պարզից էլ պարզ է, որ շատերը աթոռ են ուզում. նրանք ժամանակին նստած էին այդտեղ եւ վայելում էին այդ  պաշտոնները: Հիմա այնպես են խոսում, կարծես ժամանակին պաշտոն չունեին ու քիչ է մնում պարոն Զուրաբյանի մեջքից թեւեր դուրս գան>:

Ըստ պատգամավորի  տպավորությունն այնպսին, որ ՀՀՇ-ականները ամնեզիայով են տառապում. <Այն մարդիկ են այսօր խոսում  ընտրությունների օրինական անցկացման մասին, ովքեր անձամբ են կեղծել ընտրությունները ու կազմակերպել են խախտումները, դառնալով ընտրակեղծիքների հայրերը, հիմնադիրները Հայաստանում: Դրա մասին կա գրված միլիոնավոր հոդվածներ եւ հազարավոր հատորներ: Ամբողջ ժողովուրդը գիտի, թե ոնց էր ՀՀՇ-ն կեղծում ընտրությունները: Ավելին ժողովրդի անունից խոսում են այն մարդիկ, ովքեր առանց <եռյակի> 1000 հոգի չեն կարող հավաքել հանրահավաքին:  Արտագաղթից խոսում են այն մարդիկ, ում օրոք միլիոնից ավել հայեր դարձան փախստական, խոսում են կոռուպցիայից մարդիկ, ովքեր Սովետական Հայաստանի բավականին հարուստ տնտսությունը, սպորտը, մշակույթը, կրթությունը մի քանի տարվա ընթացքում մեջ-մեջ արեցին, կերան, թալանեցին, քանդեցին, 40 տարով երկիրը հետ ընկավ իր տնտեսական զարգացումից: Խոսում են  կոռուպցիայից մարդիկ, ում կոռուպցիոներ լինելու մասին առասպելներ են շրջում: Այսօր կանգնում եք ամբիոնների առաջ ու անմեղ հրեշտակների նման խոսում եք, ոնց որ մենք էլ նոր ենք եկել այս երկիր ու չգիտենք, թե դուք ով եք, ինչ էիք անում ժամանակին, ինչով էիք զբաղվում>:

Պարոն Բաբուխանյանը ամնեզիայով տառապող ՀՀՇ-ականներին, իսկ ավելի կոնկրետ ՀԱԿ խմբակցությանը հիշեցրեց 1994 թվականի դեկտեմբերի 30-ը, երբ  Դաշնակցության ու ՍԻՄ-ի գրասենյակը ջարդեցին, շուրջ 20 թերթ ու ամսագիր փակվեց, կամ 1995 թվականի հունիսի 26-ը, երբ օպերայի մոտ գնդակահարեցին խաղաղ ցույցը, նաեւ 1996 թվականի ՀՀՇ-ի կեղծած ընտրությունները. <Ազատությունը այսօ՞ր է, թե՞ ձեր ժամանակ: Հիմա կա 4 ընդդիմադիր հեռուստաալիք, իսկ այն ժամանակ ընդդիմանալու ցանկացած փորձը անդրադառնում էր  լրագրողին ծեծելով, բանտարկությամբ, թերթի փակմամբ>:

Ինչ վերաբերում է ներկա տնտեսության մասին քննադատություններին, ապա պարոն Բաբուխանյանը նշեց, որ, եթե բյուջեները համեմատենք, ապա ՀՀՇ-ականների օրոք 8 անգամ տարբերություն է տալիս: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա ՍԻՄ նախագահը կրկին հիշեցրեց. <եթե դուք կողմնակից եք ԼՏՊ-ի այն մտքին, որը արտացոլված է «խաղաղություն, թե պատերազմ» հոդվածում, ըստ որի Արցախը պետք է հանձնել Ադրբեջանին որպես ինքնավար մարզ, որի համար թե դուք, թե ԼՏՊ-ն զրկվեցիք իշխանությունից, ապա ասեք, որ դրա կողմնակիցն եք: Եթե չեք հիշում ապա ասեմ, որ հայ-թուքրական արձանագրությունների ժամանակ ձեր ղեկավարն ասաց, որ միտինգներ չեք անի, որպեսզի չխանգարենք այդ գործընթացին եւ երկու ձեռքով պաշտպանում եք այն: Կամ դուք հիշողության հետ խնդիր ունեք, կամ քաղաքականությունից գլուխ չեք հանում: Եթե դուք չէիք ուզում, որ Հայաստանը անդամակցի ԵՏՄ-ին,ապա դուք ինքներդ եք կողմ քվեարկել դրան: Հիմա որ խոսում եք արտաքին քաղաքականությունից գոնե հասկացեք, որ այնքան թույլ են ձեր դիրքերը, այնքան խարխուլ, որ կարծում եմ չարժեր այդ դաշտ մտնել: Եթե դուք իրականում ուզում էիք իշխանափոխություն, ապա ձեր գործընկերը, թե այսօր, թե որոշ ժամանակ առաջ քվեարկության դրեց իշխանափոպության սահմանադրական ճանապարհը, որին եւս չմիացաք: Այստեղից կարելի է ենթադրել, որ դուք «բազարի» եք դուրս եկել, ցույց եք տալիս, որ ընդդիադիր եք, որ իշխանություններից մի բան պոկեք: Այո կա նման մեթոդիկա, բայց դուք շատ թույլ եք, որպեսզի դիմեք նման մեթոդիկայի եւ մնում է իրական նպատակը հասկանալ. դա Հայաստանում պետականության նավակի ճոճումն է այն իշխանափոխությունների տեսքով, որոնք դուք էիք օրինակ բերում, այսինքն մայդանական երազանք: Սա է ձեր երազանքը, խնդիրը, սա են պահանջում ձեզանից: Երբ դուք այսօր փորձում եք մարտի մեկից առաջ ճոճել պետականության նավակը պետք է ձեզ հիշեցնեմ, որ 10 զոհերը ձեր խզճի վրա են, որի համար կգա ժամանակ` պետք է պատասխան տաք: Երբ դուք փորձեցիք ձեր գործընկեր ԲՀԿ-ին դրդել անհավասարակշիռ գործողությունների, բայց վերջին պահին Ձեր ղեկավար ԼՏՊ-ն իր հայտնի հոդվածով ասաց, որ <Ես այսօր այստեղ չեմ եւ իմ վրա հույս մի դրեք, ես հիմա զբաղվել եմ ապրիլի 24-ով> , ապա այսօր էլ բնականաբար ԲՀԿ-ն ձեր կողքը չէ: Սա շատ նորմալ պատասխան է ձեզ ու պետք չի այլ բաներ փնտրել>:

Ելույթի վերջում ՍԻՄ նախագահը հանդես եկավ կոչով. <Կոչ եմ անում ձեզ, ապրիլի 24-ից առաջ դադարեցնել ազգապառակտիչ գործողությունները, կա մի կետ մեր ազգային օրակարգում, որը ենթակա չէ քննարկման, պղծման եւ այդ կետը գոնե ձեռք մի տվեք: Ես չեմ զարմանում, որ ապրիլի 24-ը ձեզ համար մեծ նշանակություն չունի: 1990 թվականին, ես, լինելով Հայաստանի Անկախության հռչակագրի  մշակող հանձնաժողովի անդամ, իմ գործընկերների հետ առաջարկեցինք, որպեսզի հայոց ցեղասպանության ճանաչումը դառնա հայոց անկախ պետության արտաքին հիմնասյունը, իսկ ԼՏՊ-ն  իր ամբողջ կազմով դեմ դուրս եկավ դրան եւ միայն երրորդ քվեարկության ժամանակ կարողացանք այդ կետն անցկացնել եւ դարձնել Հայաստանի անկախության մասին Հռչակագրի կարեւորագույն կետերից մեկը>.- եզրափակեց Հ. Բաբուխանյանը:

 


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում