ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ «ՊԱՏՌԵՑ» ՀԱԿ-Ի ԴԵՄՔԸ, ՀԱԿ-Ն ԷԼ՝ ՆԻԿՈԼԻ

Արխիվ 12-16

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ «ՊԱՏՌԵՑ» ՀԱԿ-Ի ԴԵՄՔԸ, ՀԱԿ-Ն ԷԼ՝ ՆԻԿՈԼԻ

 

Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից առաջադրված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու օրենքի նախագիծը ԱԺ օրակարգ մտցնելու հարցը, որին կողմ քվեարկեցին ընդամենը չորս պատգամավոր, դեմ` 68, ձեռնպահ՝ զրո:

Մինչ քվեարկության դրվելը, ՀԱԿ խմբակցությունում հրապարակային վեճ տեղի ունեցավ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Զուրաբյանը եւ պատգամավոր Փաշինյանը իրար մեղադրեցին ըստ էության իշխանություններին «ծախված» լինելու համար: Լ. Զուրաբյանը հայտարարեց, որ առաջադրված օրենքի նախագիծը ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական առումով հիմնավորված նախագիծ չէ եւ ժամանակավրեպ է: Նա նաեւ ասաց, որ նախագիծը անլրջացնում է հարցը եւ դրանով իսկ Նիկոլը մեծ «նվեր» է անում Սերժ Սարգսյանին ակնարկելով, որ Նիկոլի կողմից այդ հարցի արծարծումը համաձայնեցված է Բաղրամյան 26-ի հետ: Սրան հակադարձեց Ալեքսանդր Արզումանյանը` ասելով, որ սա  պատեհ առիթ է իշխանափոխության մասին ամիսներ շարունակ հրապարակներում անընդհատ խոսացողների համար, որ ցույց տան իրենց դիրքորոշումը: Արզումանյանն ասաց, որ ինքը կողմ է քվեարկելու, սակայն ավելացրեց, որ կողմ է քվեարկում միայն հարցը օրակարգ մտցնելուն, իսկ թե ինչպես կքվեարկի բուն իմպիչմենտին դեռ կորոշի՝ կողմ է, թե դեմ: Ինչ խոսք, բավականին խորամանկ դիրքորոշում ՝ համ նալին, համ մեխին:

Խաչատուր Քոքոբելյանն էլ առաջարկեց Նիկոլ Փաշինյանին հանել նախագիծը եւ նորից հանգամանալից քննարկել: Ի պատասխան` Նիկոլը հայտարարեց, որ երկար ժամանակ է, ինչ նախագիծը գտնվում է շրջանառության մեջ, սակայն ոչ ոք նրան որեւէ առաջարկություն չի արել: Հետեւաբար, հարցը կրկին անգամ հետաձգելու որեւէ հիմք նա չի տեսնում:

Այսպիսով սա առաաջին լուրջ հրապարակային լեզվակռիվն էր ՀԱԿ խմբակցության անդամների միջեւ, իսկ թե ով է իրականում ծախված իշխանություններին ցույց կտա ապագան: Իսկ գուցե երկու կողմերն էլ ճիշտ են իրենց մեղադրանքներում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում