ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆ. «ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏ «ԵՐԿՈՒ» ԿՆՇԱՆԱԿԻ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱԳԾԻՆ»
Արխիվ 12-16ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆ. «ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՀԱՍՏԱՏ «ԵՐԿՈՒ» ԿՆՇԱՆԱԿԻ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ
ՆԱԽԱԳԾԻՆ»
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի փոստանջյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց փաստաթղթեր եզդիների ցեղասպանության մասին:
Հիշեցնենք` Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին» հայտարարության նախագիծը եւ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների կողմից ներկայացված Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարության նախագիծը, որը ստացել էր բացասական եզրակացություն, քանի որ տիկին Փոստանջյանը հիմնավոր փաստեր չէր ներկայացրել եզդիների ցեղասպանության մասին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ի պատասխան եզդիների մասին ցեղասպանության հայտարարությանը, ասաց, որ որ լուրջ ուսումնասիրութուններ են արել, պատմաբանների հետ են խոսել: «Չեմ կարծում, որ ցեղասպանություն ընդունելն առաջընթաց է: Մենք դեռ չենք ձեռքբերել այնպիսի փաստաթուղթ եզդիների ցեղոսպանության մասին: Եթե կլինեն հիմնավոր փաստաթղթեր կանդրադառնանք նորից այդ խնդրին»,- եզրափակեց ԱԺ նախագահը:
Ի դեպ, Էդուարդ Շարմազանովը սույն խնդրի վերաբերյալ եւս ներկայացրել էր նախագիծ, որը դրական էր ընդունվել: Շարմազանովի նախագծին դրական էր վերաբերվել ընդդիմադիրն Ալեքսանդր Արզումանյանը: Խաչատուր Քոքոբելյանն էլ առաջարկեց խորհրդարանին հանել այս պահին քվեարկությունից Զարուհի Փոստանջյանի նախագիծը եւ փորձել ընդհանուր հայտարարի գալ:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ձեռնպահ են քվեարկելու:
ՀՀԿ պատգամավոր Սամվել ֆարմանյանն էլ առաջարկեց Զարուհի Փոստանջյանին իր նախագիծն ուղարկել Ռիչարդ Հովհաննիսյանին, ով հաստատ «երկու» կնշանակի այդ նախագծին: Տիկին Փոստանջյանն էլ հակադարձեց Սամվել Ֆարմանյանին`ասելով, որ նրա պատմագիտական մակարդակը Լիսկայի (Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին նկատի ունի-խմբ.) մակարդակին է համապատասխանում:
ՀՀԿ պատգամավորներ Համլետ Հարությունյանն ու Մարգարիտ Եսայանը եւ հայտարարեցին, որ չի կարելի առաջարկել նման նախագիծ, որի պատմական հիմքերը թույլ են: «Մի արա դա, սիրելի Զարուհի»,- եզրափակեց Մարգարիտ Եսայանը նշելով նաեւ, որ օրեր առաջ իրենց հանձնաժողովում այս հարցի հետ կապված տիկին Փոստանյանը կազմակերպել էր մի ներկայացում, խորհրդարան բերելով եզի ներկայացուցիչներին, որպեսզի այդ միջոցով կարողանա իր նախագիծը առաջ տանել:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորի նախագիծը դրվեց քվեարկության եւ չընդունվեց:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

