ԲՀԿ-Ն ԼՔԵՑ ԱԺ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃԸ, ԲԱՑԻ ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻՑ
Արխիվ 12-16ԲՀԿ-Ն ԼՔԵՑ ԱԺ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃԸ, ԲԱՑԻ ԱՐԱԳԱԾ
ԱԽՈՅԱՆԻՑ
Րոպեներ առաջ 113 քվորում ապահոված ԱԺ նիստերի դահլիճը լքեցին ԲՀԿ խմբակցության պատգամավորները, բացի Արագած Ախոյանից, ով օրեր առաջ իր դիմումի համաձայն դուրս էր եկել ԲՀԿ կուսակցությունից: Ըստ խմբակցության քարտուղար նաիրա Զոհրաբյանի. <Հայտարարում եմ, որ մենք բոյկոտում ենք այս քառօրյա նստաշրջանը: Առաջիկա օրերին ԲՀԿ-ն կներկայանա հստակ պարզաբանումներով եւ գործընկերներին կներկայացնի իր քայլերն ու ռազմավարությունը>:
Ի դեպ նշենք, որ նիստին ներկա էին ԲՀԿ պատգամավորների գրեթե կեսը, նկատելի դարձավ, որ բացակայում է հիմնականում գործարար մասը, դե իսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ չէր ներկայացել նիստին:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

