ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՀԱՂԹԵՑ` ՊԱՇՏՊԱՆԵԼՈՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ
Արխիվ 12-16ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՀԱՂԹԵՑ` ՊԱՇՏՊԱՆԵԼՈՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ

Քիչ առաջ Բեռլինի «O2 World» մազապալատաում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Փոլ Սմիթի ռեւանշ-մենամարտը:
12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների որոշմամբ (116:112,
117:111,117:111) Արթուր Աբրահամը հաղթեց` պաշտպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը դարձյալ 12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ հաղթել էր Սմիթին: Նյութը եւ լուսանկարները բռնցքամարտիկի մամլո խոսնակ Սիրան Գիրգորյանի ֆեյսբուքյան էջից:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

