«ԳՆԱԼՈՒ Է ՓՈՒԼԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՆ Է»

Արխիվ 12-16

«ԳՆԱԼՈՒ Է ՓՈՒԼԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՆ Է»

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը հունվարի 29-ի նիստում միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, որը Նախագահ Սերժ Սարգսյանն ավելի ուշ հրապարակեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:  Համահայկական հռչակագիրը հրապարակման օրից առ այսօր շարունակում է միջազգային հանրության լայն շրջանակների քննարկման առարկան մնալ: Եվ, իհարկե, այն առաջին հերթին ցնցեց Թուրքիային, քանի որ Հայաստանն ամենաբարձր մակարդակով Ցեղասպանության մասին խոսեց պահանջատիրության, պատմական արդարության մասին` եղեռնի ճանաչման խնդիրը դնելով իրավական նորմերի ու պատմական աղաղակող փաստերի վրա:

Այս  մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ.

-Համահայկական հռչակագիրը, ճիշտ է, նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին, բայց այդտեղ ամբողջ հայկական հարցն է դրված: Այնտեղ կա ե՛ւ Ցեղասպանությունը ճանաչելու, ե՛ւ դատապարտելու, ե՛ւ նրա հետեւանքները վերացնելու մասին կետեր: Կա նաեւ պահանջատիրություն, որովհետեւ այնտեղ նշված է Սեւրի պայմանագրի մասին, որով Հայաստանին այդքան տարածք էր հասնում եւ հռչակագրով կոնկրետ նյութական, մշակութային արժեքները, տարածքը վերադարձնելու հարց է բարձրացվում: Իհարկե, սա առաջին քայլն է, հետագայում այլ պահանջներ էլ կլինեն: Այնպես որ, լրիվ փոխել ենք այն դիվանագիտությունը, որը մինչեւ հիմա տարվում էր եւ մենք այժմ պահանջատեր ենք դառնում:

-Պարոն Զոհրաբյան, Դուք նշեցիք, որ համահայկական հռչակագիրն առաջին քայլն է, մի՞թե այդտեղ ամեն ինչ ասված չէր ու դեռ հավելումների կարիք կլինի:

-Առաջին քայլն է,  որովհետեւ այս հռչակագրով չի վերանալու խնդիրը: Թուրքիան արդեն ասում է, որ չի ճանաչելու Ցեղասպանությունը եւ, բնականաբար, Թուրքիայի հետ դեռեւս շատ պետություններ չեն ճանաչելու: Բայց, հիմա խնդիրն այն չէ, որ ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը ու հետո Թուրքիան ճանաչի եւ հատուցում տա: Քանի երկիր, որ ճանաչել է, արդեն փաստ է, որովհետեւ դրանք ՄԱԿ-ի անդամ ճանաչված անկախ պետություններ են, որոնք փաստաթղթերի հիման վրա հայտարարել են, որ ճանաչում են: Իսկ մյուսները քաղաքական նկատառումներով դեռեւս չեն հայտարարում: Հետեւաբար գնալու է փուլային գործընթաց եւ այդ գործընթացում հռչակագիրն առաջին փուլն է:

- Ի դեպ, Թուրքիան հենց ապրիլի 24-ին հանկարծ որոշեց մեծ շուքով նշել Դարդանելի ճակատամարտի հոբելյանը: Ի վերջո, սրանով ի՞նչ խնդիր է իր համար փորձում լուծել Թուրքիան:

- Նախ նշեմ, որ Դարդանելի ճակատամարտի օրը Թուրքիան երբեք չի նշել: Բայց այս տարի  իրենք որոշեցին նշել այն հատուկ ապրիլի 24-ին, որպեսզի արեւմտյան տերություններին ասեն, թե Առաջին համաշխարհային պատերազմից բացի կա նաեւ Դարդանելի ճակատամարտ, որտեղ իրենք հաղթանակ են տարել ու այդտեղ զոհվել են նաեւ այլ պետությունների քաղաքացիներ, զինվորներ, այդ թվում` հայեր: Ավելին` դեռ մի բան էլ իրենք հարց կուղղեն` հիմա ի՞նչ եք դուք դա Ցեղասպանություն անվանում, մենք չենք ճանաչում, քանի որ սա Առաջին համաշխարահային պատերազմի հետեւանքներն են, որի արդյունքում մի պետությունից շատ, թե քիչ զոհեր եղել են: Մի խոսքով` ուզում են նսեմացնել Հայոց Ցեղասանության գաղափարը. ահա թուրքերի խնդիրը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում