Արցախի նախագահը և վարչապետը հյուրընկալել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությանը

Արխիվ 12-16

Արցախի նախագահը և վարչապետը հյուրընկալել են

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական

համալսարանի պատվիրակությանը


Փետրվարի 20-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի գլխավորությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում են ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում, որին ներկա էր նաև ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են գիտության և կրթության ոլորտին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մասնավորապես կարևորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ բուհի կողմից նախատեսվող տարբեր ծրագրերի իրականացումն Արցախում արգասաբեր կլինի թե́ գիտակրթական, թե́ սոցիալ-տնտեսական տեսանկյունից:
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ կայացած հանդիպմանը ներկա էին նաև ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների և ԼՂՀ կրթության ու գիտության նախարարներ Հակոբ Ղահրամանյանը և Սլավա Ասրյանը:
ԼՂՀ վարչապետը, ողջունելով է ՀԱՊՀ պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել Հ. Թոքմաջյանին Արցախի ենթակառուցվածքների զարգացման գործում դեռևս որպես Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր՝ նրա ունեցած զգալի ավանդի համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության մի շարք ծրագրեր: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտել աջակցություն ցուցաբերել Արցախի կրթական և գիտական ոլորտների զարգացման հարցում։ Պոլիտեխնիկական համալսարանի և ԼՂՀ պետական մարմինների միջև առկա համագործակցության շրջանակներում Արցախի գյուղական դպրոցներից տարեկան մի քանիսը համալսարանը կվերազինի համակարգչային նորագույն սարքավորումներով: Քննարկվել են նաև տեխնիկական գիտությունների և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցության հնարավորությունները՝ նախանշելով հետագա քայլերը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում