«ՎԱՆԱՁՈՐ» ՔԿՀ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՀԻՄՆԱՐԿԻ ՏԱՐԱԾՔ ԹՄՐԱՄԻՋՈՑ Է ՏԵՂԱՓՈԽԵԼ
Արխիվ 12-16«ՎԱՆԱՁՈՐ» ՔԿՀ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՀԻՄՆԱՐԿԻ ՏԱՐԱԾՔ
ԹՄՐԱՄԻՋՈՑ Է ՏԵՂԱՓՈԽԵԼ
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը հաղորդում է տվել այն մասին, որ ՔԿ հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձը հիմնարկի տարածք է տեղափոխել փաթեթավորված բջջային հեռախոս եւ նոևյն փաթեթում եղել է նաև զգալի չափի «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Այս մասին iravunk.com-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

