«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԲԱՑԵԼ Է ԲՈԼՈՐ ԴՌՆԵՐԸ` ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ ՉՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԲԱՑԵԼ Է ԲՈԼՈՐ ԴՌՆԵՐԸ`

ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ ՉՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Թեեւ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը ՀՅԴ-ի ու մի քանի բիզնեսում հայտնի դեմքերի շնորհիվ հաջողվեց  հանդարտեցնել եւ հօգուտ իշխանության` ստանալ ցանկալի արդյունք, բայց այս խմորը, ինչպես ասում են, շատ ջուր կվերցնի: ԲՀԿ առաջնորդի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով  ասած «զադնի» դնելը   իշխանափոխության պահանջ դնող հանրության հատվածը դեռ երկար ժամանակ չի մոռացվի` համարվելով դավաճանություն համաժողովրդական շարժմանը: Բացի ԲՀԿ-ի «զադնիից»` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս անմասն չմնաց իր կաշին փրկելու ու ջրի երեսին մնալու հնարավորությունից. բաց նամակը եւ սրտի խորքից խոսք առ  ՀՀ նախագահ եւս ընկալվեց որպես «թռնոցի» ԲՀԿ-ից: Ակնհայտ է, որ  ընդդիմադիր դաշտն այս պահին մի տեսակ վակում է ապրում, որն ամեն կերպ կփորձեն լցնել քաղաքական ուժերը, այդ թվում` Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս երեկ  հասարակության զարկերակը ստուգելու ու իրեն դեռ հավատացող քաղաքացիների քանակն իմանալու  համար բացօթյա ասուլիս էր հրավիրել: Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ էության, ոչ մի նոր բան չհայտարարեց, բացի` ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի հետ իր կապերը խզելուց:  Հովհաննիսյանը կրկնեց, որ տեւական պայքարը շարունակելու է իշխանության  հեռացման համար, այսինքն այն նույն տեքստը, որն ընթերցում է տարեց-տարի:  Նախագահի նախկին թեկնածուն նաեւ հստակ չասաց` ճանապարհային ինչ քարտեզով է  իրականացնելու իշխանափոխության ծրագիրը, միայն այլ կուսակցապետերի նման կրկնեց` մեր դռները բաց են բոլորի առաջ:

Արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանին կհաջողվի նորից իր շուրջ քաղաքական լայն կոնսոլիդացիա ապահովել,  ժամանակը ցույց կտա (թեւ քաղաքական որոշ շրջանակներ համոզված պնդում են` 2013 թվական մեկ անգամ է լինում), բայց  «Ժառանգությունը» ամենայն հավանականությամբ  կանի ամեն ինչ` ԲՀԿ-ից հիասթափված ընտրազանգվածի մի մասին իր կողմը ներգրավվելու համար, ինչը վերջինիս բաղձալի երազանքն է:

Ի դեպ, «Ժառանգությունը» երկու ճակատով է գործում` հինգ քաղաքական ուժերի` հիմնականում արեւմտամետների  հետ պարբերաբար հանդիպումներ է ունենում` նոր քաղաքական բեւեռ ձեւավորելու համար (քաղաքական այդ ուժերից մեկը` ԱԻՄ-ը, երեկ Ազատության հրապարակում էր) Ինչպես ասում են` օգտագործում է բոլոր միջոցները  լուսանցքում չհայտնվելու համար:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում